Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Սկզբում երջանիկ եղի՛ր ինքդ

Մի անգամ ճանապարհով անցնում էր իմաստունը՝ հիացած աշխարհի գեղեցկությամբ և վայելելով կյանքի բերկրանքը: Հանկարծ նկատեց մի դժբախտ մարդու՝ հսկայական բեռների ծանրությունից մեջքը ծռված:

— Ինչո՞ւ ես քեզ այդպես տանջում, — հարցրեց իմաստունը:

— Ես տառապում եմ իմ երեխաների և թոռների երջանկության համար, — պատասխանեց մարդը, — իմ նախապապն ամբողջ կյանքը տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է հորս երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, հիմա էլ ես եմ ամբողջ կյանքս տառապելու իմ երեխաների և թոռների երջանկության համար:

— Իսկ քո ընտանիքում ինչ-որ մեկը երբևէ երջանիկ եղե՞լ է, — հարցրեց իմաստունը:

— Դեռ ոչ.. բայց իմ երեխաներն ու թոռները անպայման կլինե՛ն, — պատասխանեց դժբախտ մարդը:

— Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ, իսկ խլուրդը արծիվ չի դաստիարակում, -ասաց իմաստունը, — սովորիր սկզբում ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե ինչպես երջանիկ դարձնել քո երեխաներին և թոռներին:

Հ.Գ.
Ես այս առակի հետ լիովին համաձայն եմ: Որպեսզի սովորեցնենք մարդկանց երջանիկ լինել, որպեսզի օգնենք նրանց դրանում, մենք ինքներս պետք է այդպիսին լինենք: Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»