Հաջողության գաղտնիքներ

Դուք՝ Ձեր կղզում

Պատկերացրեք, որ մի օր Ձեզ կղզի են նվիրել (ոչ ոք Ձեզ կղզի չի նվիրի)՝ սեփական կղզի: Օվկիանոսի կապույտ ջրեր, պալմաներ, մաքուր օդ, անհանգստացնող ոչինչ, ոչ մի գործ, ոչ մի զանգ, միայն լողացիր, ընկերներիդ հետ փափուկ ավազի մեջ վազիր, խաղա, սառը կոկտեյլ խմիր, պառկիր երկար ու պարզապես նայիր երկնքին: Իրոք հրաշալի է, չէ՞: Ով կհրաժարվեր այդ հաճույքից: Ով կյանքում գոնե մեկ անգամ չի երազել նման կղզու մասին: Ոչ մի անծանոթ մարդ, միայն Դուք և Ձեր հարազատները: Կարող եք մոտորանավակ քշել, կարող եք թռչել պարաշյուտով, կարող եք պարզապես կանգնել նավի մեջ և նայել ալիքներին: Երկնքում ճայեր, ջերմ արև, երաժշտության ձայն, ափին վազվզող երեխաներ, բոլորն ուրախ են ու երջանիկ:

Գիտե՞ք որն է գլխավոր տարբերությունն այն մարդկանց միջև, ովքեր մի օր կունենան այդ կղզին և ովքեր՝ ոչ: Առաջինները հավատում են դրան, իսկ երկրորդները՝ ոչ: Առաջիններն երբեմն իրենց մտքում, բոլորից թաքուն մտածում են այդ մասին, իսկ երկրորդները՝ ոչ: Առաջիններն իրենց համարում են դրան արժանի, իսկ երկրորդները՝ ոչ: Ընդհանրապես, ես չեմ սիրում մարդկանց բաժանել առաջինների և երկրորդների: Ուղղակի, եթե չանես դա, մարդը չի հասկանա, թե որ խմբում է ինքը գտնվում և չի աշխատի իր վրա: Իսկ ի՞նչ պետք է անել, որ գոնե շանս լինի՝ սեփական կղզին ունենալու: Հավատացեք, որ մի օր Դուք էլ եք վազելու Ձեր սեփական կղզու վրա: Երբ հավատաք դրան, հավատաք անկեղծորեն, ինչ-որ պահի Ձեր ուղեղը կտա ամենագլխավոր հարցը՝ ինչպե՞ս: Երբ այդ հարցը ծագի, Դուք կսկսեք մտածել: Երբ ինչ-որ բանի շուրջ երկար ես մտածում, սկսում են տարբերակներ առաջ գալ: Երբ տարբերակներ են առաջ գալիս, սկսում ես դրանք վերլուծել, քննարկել, դեն նետել անպետքներն ու թողնել պետքականները: Արդյունքում, մնում են ինչ-ինչ տարբերակներ: Իսկ ուրիշ ի՞նչ է պետք…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • tariner anc es kunenam I'm kxzin ev hajoxutyan blogi kazmakerpichnerin u hetevoxnerinel khravirem I'm kxzi hangstanalu evv mtqer poxanakelu….

    • Luka ջան, դեռևս փոքր հասակից երազել եմ աշխարհի որևէ անկյունում սեփական կղզի ունենալու մասին: Վերջին շրջանում կարողացա այդ ցանկությունը հստակեցնել.գիտեմ թե կղզին ինչ նպատակի է ծառայելու և որոշել եմ նրա անվանումը: Մնում է կատարել ամենաբարդ գործընթացը՝ կղզին երևակայությունից տեղափոխել դեպի իրականություն: Իհարկե, դա կարող է տարիներ տևել.հասկանում եմ, որ կղզու գինը դժվարությունների ճանապարհն է, որից մարդիկ հաճախ ետ են դառնում:
      Երբ մտովի «տեղափոխվում եմ » երևակայական կղզի, միանգամից հանգստություն եմ զգում և հայտնվում՝ մեկ այլ աշխարհում:
      Հուսով եմ՝ մի օր կկարողանամ զգալ երևակայության ուժը, որից ստեղծվում է ամենալուսավոր իրականությունը:
      Մարդու համար մեծ կարևորություն ունի նաև աշխարհի ամենահայտնի կղզիներ ու վայրեր այցելելը: Ես ուզում եմ հնարավորություն ունենալ այցելելու Վենետիկի Սուրբ Ղազար կղզի (այստեղ18-րդ դարում հիմնվել է Մխիթարյան միաբանությունը), Նեկեռ կղզի ( պատկանում է հայտնի գործարար Ռիչարդ Բրենսոնին), Հավայան կղզիներ (Միացյալ նահանգներ)…
      Վերջում հիշենք, որ մարդը պետք է ներքուստ հանգիստ լինի, որպեսզի կարողանա ընդունել արտաքին աշխարհից եկող խաղաղությունը:

      • Ալլա ջան, միայն որ նման ցանկություն ունեք, արդեն Ձեր կյանքը հետաքրքիր կդարձնի.. Այո, համաձայն եմ, ներքուստ պետք է հանգիստ լինել:

  • Ես էլ եմ ուզում նման կղզի, ու կունենամ, որովհետեւ այնտեղ պիտի տանեմ շատ մանուկների, որոնք պետք է բուժվեն իմ սեփական մեծ հիվանդանոցում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»