Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ես խնդրեցի… բայց կյանքը ինձ տվեց…

Ես ուժ խնդրեցի…
Բայց կյանքն ինձ տվեց դժվարություններ, որպեսզի դարձնի ինձ ուժեղ:

Ես իմաստություն խնդրեցի…
Բայց կյանքն ինձ տվեց խնդիրներ, որպեսզի ես դրանք լուծեմ:

Ես հարստություն խնդրեցի…
Բայց կյանքն ինձ տվեց խելք ու մկաններ, որպեսզի ես աշխատեմ:

Ես խնդրեցի հնարավորություն թռչել…
Բայց կյանքն ինձ տվեց խոչընդոտներ, որպեսզի ես դրանք հաղթահարեմ:

Ես խնդրեցի սեր …
Բայց կյանքը տվեց ինձ մարդկանց, որոնց ես կարող եմ օգնել:

Ես խնդրեցի բարեկեցություն…
Բայց կյանքը տվեց ինձ հնարավորություններ:

Ես ոչինչ չստացա այն ամենից, ինչ խնդրել էի:
Բայց ես ստացա այն ամենը, ինչ ինձ պետք էր:

Հ.Գ.
Բանաստեղծության հեղինակը ես չեմ, բայց այն շատ ճիշտ արտահայտում է այն, ինչ ես զգում եմ: Մենք չենք ստանում կյանքից այն, ինչ խնդրում ենք, բայց ստանում ենք այն, ինչը կարող ենք օգտագործել, որպեսզի ինքներս ստեղծենք այն, ինչ խնդրել ենք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

  • երբեմն կյանքը մեզ տալիս է այլ բան, քան մենք ենք ակնկալում` չհասկանալով, որ դա հենց այն է, ինչ մեզ պետք է………..

  • Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
    Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
    Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:

    Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
    Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
    Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:

    Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
    Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
    Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:

    Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ,
    Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
    Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:

    Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
    Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
    Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:

    Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
    Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
    Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:

    Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ,
    Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:

    Ես ուժեր խնդրեցի,
    Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:

    Ես իմաստություն խնդրեցի,
    Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:

    Ես արիություն խնդրեցի,
    Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:

    Ես սեր խնդրեցի,
    Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:

    Ես բարիքներ խնդրեցի,
    Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց:

    Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:

    Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:

    Աստված լսեց իմ աղոթքները:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»