Բաժնետոմսեր. Nokia - Հաջողության բլոգ
Գրքեր
Արժեթղթեր

Բաժնետոմսեր. Nokia

Վերջերս գնեցի նաև Nokia ընկերության բաժնետոմսերը: Nokia-ն այժմ ճգնաժամ է ապրում` աշխատողների կրճատում, գործարանների փակում, վաճառքների նվազում և այլն, և այլն: Սակայն ինձ թվում է, որ դա ժամանակավոր է: Հավատս չի գալիս, որ ընդամենը մի քանի տարվա առաջվա բջջային հեռախոսների բիզնեսում №1 ընկերությունը չի կարող ոտքի կանգնել: Nokia-ի հետ կապված այժմ մի քանի հիմնական գուշակություններ են անում: Դրանցից մեկն այն է, որ Nokia-ին պատրաստվում է գնել Microsoft ընկերությունը: Եթե դա տեղի ունենա, Nokia-ի որոշ բաժնետերեր դրանից միայն կշահեն 🙂 Microsoft-ի հետ կապված վարկածը ամրապնդվում է նաև նրանով, որ Nokia-ն իր սմարթֆոնների համար օգտագործում է Windows Phone օպերացիոն համակարգը:

Երկրորդ վարկածի համաձայն Nokia-ն պատրաստվում է ձեռք բերել Samsung ընկերությունը: Եթե դա տեղի ունենա, հավանաբար Samsung-ը կդառնա առաջատար ընկերությունը բջջային հեռախոսների աշխարհում: Երրորդ վարկածի համաձայն Nokia-ն ինքնուրույն կհաղթահարի ճգնաժամը և ոտքի կկանգնի, իսկ չորրորդ վարկածն էլ ասում է, որ Nokia-ն կփակվի: Ամեն դեպքում, գուշակություններ մենք չենք անի, այլ կսպասենք` ինչ լինելու է, թող լինի: Պարզապես, երբ վերլուծում եմ բաժնետոմսերի հետ կապված իմ ներկայիս ռազմավարությունը, հասկանում եմ, որ այժմ ես ավելի հակված եմ ձեռք բերել այնպիսի ընկերությունների բաժնետոմսեր, որոնք ունեն հայտնի ապրանքանիշ, տասնամյակների պատմություն, սակայն ներկայումս ծանր ճգնաժամ են ապրում և նույնիսկ` փակման վտանգ կա: Կարդարացնի իրեն այդ ռազմավարությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Եթե արդարացնի` շատ լավ, եթե ոչ` ես կսովորեմ: Երկու դեպքում էլ` շահում եմ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

20 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»