Հաջողության գաղտնիքներ

Երբ հավատում ես ինչ-որ բանի, արա դա մինչև վերջ

Հավատը աննկարագրելի ուժ է: Հավատը ինքդ քեզ, հավատը քո հնարավորություններին, հավատը քո գաղափարներին: Եթե դու հավատում ես, որ երկու տարի անց հասնելու ես քո երազանքին, որն այս պահին, ասենք, օվկիանոսի ափին գեղեցիկ առանձնատուն ունենալն է, ուրեմն այդ երկու տարին այնպես հագեցած կանցնեն, որ երբ ժամանակն անցնի, հաստատ դու չես բողոքի ոչնչից: Հավատը կլցնի քո ժամանակը: Պարզապես երբեմն նկատում եմ, որ շատ մարդկանց մոտ այդ հավատը մակերևույթային է: Այսինքն, մեկն ասում է. «Ես կանեմ սա… կանեմ սա… կանեմ սա…», բայց երբ տանը մենակ է մնում, իր հավատն էլ չի գալիս, որ նա կարող է անել դա: Մի պատմություն հիշեցի:

Հունական գյուղերից մեկում մի քանի ամիս անձրև չի գալիս: Գյուղացիներն ընկճված են, ծառերը չորանում են, բերք չկա: Մի օր էլ բոլորով որոշում են հավաքվել հունական հողագործության և բերքատվության աստվածուհու՝ Դեմետրիայի, տաճարի առջև գտնվող հրապարակում և խնդրեն աստվածուհուն, որպեսզի անձրև ուղարկի: Հավաքվում են բոլոր գյուղացիները, հավատալով, որ իրենց խնդրանքը տեղ կհասնի: Բայց նրանցից միայն մեկն է իր հետ վերցնում անձրևանոց:

Հասկանում եք ինչ նկատի ունեմ: Եթե դուք ինչ-որ նպատակ ունեք, պետք է հավատաք դրան ամբողջ հոգով: Չպետք է արդյունքներ չտեսնելով կամ անհաջողություններ ունենալով հիասթափվեք: Չպետք է ուրիշների հաջողությունները տեսնելով ընկճվեք՝ մտածելով. «ինչպե՞ս է նա կարողանում, իսկ ես ոչ»: Պետք է այնքան վստահ լինեք ձեր նպատակի վրա, որ ոչինչ չկարողանա հիասթափեցնել ձեզ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»