Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Աֆորիզմներ

Հին չինական ասացվածքներ

Երբ դուք ինչ-որ բան եք լսում, դուք դա մոռանում եք: Երբ դուք ինչ-որ բան եք տեսնում, դուք դա հիշում եք: Բայց քանի դեռ դուք չեք արել ինչ-որ բան, դուք դա չեք հասկանա:

Ուզո՞ւմ ես իմանալ ճանապարհը. հարցրու նրանց, ովքեր արդեն անցել են այն:

Մեծ գետը հանգիստ է հոսում, խելացի մարդը ձայնը չի բարձրացնում:

Մարդու դեմքից նրա մտքերը չես իմանա:

Ավելի լավ է հարյուր անգամ մերժել, քան մեկ անգամ խոստացածը չկատարել:

Կարելի է լինել համեստ` չլինելով իմաստուն, բայց չի կարելի լինել իմաստուն` չունենալով համեստություն:

Երբ դու ճիշտ ես, պարտադիր չէ ասել դա բարձրաձայն:

Տարվա պլանները կազմիր գարնանը, օրվա պլանները՝ առավոտյան:

Ամեն անհաջողություն մեզ խելացի է դարձնում:

Դանդաղ քայլող հիմարն ավելի լավ է, քան պառկած խելացին:

Ջրելով ծաղիկները՝ ջրիր արմատները, ուղղորդելով մարդուն՝ դիմիր նրա սրտին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»