Լավ բրենդինգ - Հաջողության բլոգ
Գրքեր
Մարքեթինգ

Լավ բրենդինգ

Գիտե՞ք ինչ եմ ես հասկանում լավ ընկերություն, լավ արտադրանք, լավ բրենդինգ և լավ մարքեթինգ ասելով: Երբ տեսնեք տեսանյութը, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի խանութներում, երբ Apple-ը պատրաստվում է վաճառքի հանել նոր iPad-ը, երբ տեսնեք մարդկանց այդ հերթերը, ոգևորությունն ու սպասումները, կարծում եմ կհասկանաք: Հզոր ընկերությունները, որոնք ունեն հզոր բրենդինգ և մարքեթինգ, «չեն խնդրում» սպառողներին, որպեսզի նրանք ձեռք բերեն իրենց արտադրանքը: Նրանք ստեղծում են այնպիսի արտադրանք և այնպես են ներկայացնում մարդկանց, որ մարդիկ իրենք խնդրեն այդ արտադրանքը: Լավ բրենդինգն այն է, երբ մարդիկ անհամբերությամբ են սպասում քո նոր ապրանքին, որը դեռ չկա, և հերթ են կանգնում խանութների առջև, երբ այն պատրաստվում է վաճառքի: Լավ բրենդինգն այն է, երբ մարդկանց առօրյան առանց քո ապրանքի ինչ-որ տեղ անհարմար է դառնում. նրանք զգում են, որ ինչ-որ բան պակաս է: Լավ բրենդինգն այն է, երբ դու ձգտում ես գնել, այլ ոչ թե քեզ վաճառում են:

Տարածել

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»