Անձնային աճ

Հաշմանդամությունը դատավճիռ չէ…

Հեղինակ Success stories

Կրկին ուզում եմ իմ խոհերն ու մտքերը հանձնել թղթին և կիսել այն Ձեզ հետ: Ո՞վ եմ ես… Հաշմանդամ մի երիտասարդ, որ հույս ունեմ օգնել բոլոր նման հոգսերով մարդկանց, ովքեր հուսալքված են և թերահավատ կյանքի նկատմամբ: Շատերն են կարծում, որ հաշմանդամ լինելը արդեն վերջն է, և դու պարզապես պետք է սպասես, ուղղակի սպասես, անվերջ սպասես… Ո՛չ, ո՛չ, հավատացեք ինձ` ո՛չ… Հիշիր` յուրաքանչյուր անհատ եզակի է այս կյանքում:

Ես մինչև 11 տարեկան չեմ կարողացել քայլել: Ինձ բուժող բժիշկն ասաց ծնողներիս, որ ապարդյուն ժամանակ են վատնում, և միայն հրաշքը կարող է օգնել, բայց ցավոք, հրաշքներ չեն լինում… Ես, ցավոք, շատ լավ էի գիտակցում դժվարությունները, որոնք պարբերական և շարունակական էին լինելու իմ կյանքում, հարցեր, որոնք ինձ հանգիստ չէին տալիս` մի՞թե իմ ողջ կյանքում ծնողներս են ինձ խնամելու, մի՞թե չեմ կարողանալու ինքնուրույն զբոսանքի գնալ և անգամ` սափրվել ինքնուրույն:

Այժմ 21 տարեկան եմ և, փառք Աստծո, կարողանում եմ քայլել, իսկ նրանք, ովքեր պնդում էին, որ իմ ախտորոշմամբ քայլելն ուղղակի անհնար է, հիմա զարմանում են, երբ ես պարզապես շշնջում եմ` բա ես հիմա ի՞նչ եմ անում… Այո՛, հրաշքներ լինում են: Այսօր ես ունեմ իմ կյանքը և հստակ գիտակցում եմ իմ ներկան ու պատկերացնում իմ ապագան: 2008թ. հուլիսի 3-ից արդեն պաշտոնապես հանդիսանում եմ «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահը: Իմ թիմի գերագույն նպատակն է եղել և մնում՝ աջակցել հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին և հոգեպես հենարան դառնալ նրանց ծնողներին, իրականացնել այնպիսի բազմաբնույթ ծրագրեր՝ առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որոնց շնորհիվ հաշմանդամ երեխաներն ու երիտասարդները կհաղթահարեն հասարակությունից մեկուսացված լինելու զգացողությունը, կինտեգրվեն ռեալ հասարակական կյանքին: Ինչպես նաև ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հաշմանդամ անձ ստանա մեր կողմից յուրահատուկ մոտեցում, որն էլ նպաստւմ է մեր ծրագրերի փոփոխմանն ու ընդլայնմանը:

Ընդունի՛ր քեզ ինչպես կաս, Աստված քեզ այդպես է ստեղծել: Մտքովդ անգամ չանցկացնես ծնողներիդ մեղադրել, ոչ մեկն էլ մեղավոր չէ… Չփորձես մտածել թե դու սխալմունք ես, ո՛չ դու ամենևին էլ սխալմունք չես: Գիտեմ, շատ դժվար օրեր ես ունեցել, բայց մոռացի՛ր, դրանք քեզ պետք չեն, մի՛ վախեցիր, փորձի՛ր հստակ քայլերով առաջ գնալ ու միայն առաջ: Փորձի՛ր, դու կարող ես, քիչ մտածիր ու մի՛ մտահոգվիր: Ավելորդ մտքեր պետք չեն, դրանք լավ բանի չեն բերում: Մտածի՛ր ապագայիդ մասին, երբեք մի՛ մեղադրիր քեզ, իսկ ուրիշներին` առավել ևս պետք չէ մեղադրել: Լսի՛ր սրտիդ, լսի՛’ր քո ներքին ձայնն ինչ է ասում, լսի՛ր ինքդ քեզ, միայն քեզ: Ուզում ես լինել երջանի՞կ, ուրեմն սկսի՛ր: Ապրել է պետք, այլ ոչ թե գոյատևել: Դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի՛ կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի՛ փնտրիր: Դու կարող ես, ես դրանում վստահ եմ` ելնելով իմ իսկ փորձից, միայն ցանկացիր և, կարևորը, սկսի՛ր: Մաղթում եմ քեզ հաջողություն…

Մեծագույն հարգանքներով` Սերյոժա Օհանջանյան

Հեղինակի մասին

Success stories

Ուղարկեք Ձեր հաջողության պատմությունը [email protected] էլեկտրոնային հասցեին և այն կհայտնվի Հաջողության բլոգում:

5 մեկնաբանություն

  • Uxxxxxxxxxxxxxxxxxx shat lavn er shnorhavor, apres du shat,, spasum em qo hetaga hajoxutyunneri lusabanman@ ))))))))))))))))))))))))isk mnacac bolor mardkanc ovqer der chen qaylum kasem vor tuyl chtaq dzez hashmandam anvanen u duqel mi mtatseq vor harkavor e hrashq lini vor qayleq u nor daenaq liarjeq,, ayl henc hima dzer gexecik saylakin bazmats vorosheq apacucel vor duq chakatagri koxmic aveli eq sirvats vorovhetev na dzez mshtapes nstats sharjvelu artonutyun e tvel, giteq minchev 18-rd dar amen voq cher karox amboxneri arjev nstats sharjvel kam erkar nstats mnal,, da miayn tagavorakan u aznvakan @ntaniqneri miandznya kochumner ))))))))))))))))))))))))

  • Պատմությունն ինձ հուզեց, կարծում եմ նյութը բոլորիս մասին է, մենք բոլորս էլ կյանքում ունենում ենք այնպիսի պահեր, երբ հուսալքվում ենք, թերահավատորեն նայում մեր ուժերին, իսկ այս հոդվածը կարդլաուց հետո, մի անգամ ևս համոզվում եմ, որ հրաշքներ լինում են, և կարող են լինել յուրաքանչյուրիս հետ: Եկեք հավատանք ինքներս մեզ, հավատանք Աստծոն, որ մեր համար փայլուն ապագա է պատրաստել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»