Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Աֆորիզմներ

Հայտնիները կյանքի մասին

Դուք ապրում եք մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, մեկ անգամն էլ բավական է (Մեյ Վեստ):

Միայն երեխաներն են, որ վայելում են ներկան: Մեծերն ապրում են կամ անցյալով կամ ապագայի հույսերով (Նիկոլյա դե Շամֆոր):

Նա, ով երբեք իսկապես չի սիրել, երբեք իսկապես չի ապրել (Ագաթա Քրիստի):

Դա կյանքի ամենագեղեցիկ փոխհատուցումներից է, երբ մարդը չի կարող անկեղծ օգնել ուրիշին` չօգնելով ինքն իրեն (Էմերսոն):

Կյանքը հայելի է. երբ դուք մռայլվում եք նրա առջև, նա մռայլվում է ի պատասխան. երբ դուք ժպտում եք նրան, նա ժպտում է նույնպես (Ուիլյամ Թեքքերեյ):

Երբ մենք չենք կարողանում գտնել հանգստություն ինքներս մեր մեջ, անիմաստ է փնտրել այն այլ տեղ (Լառոշֆուկո):

Այն փաստը, որ նա մահացել է, դեռ չի նշանակում, որ նա ապրել է (Ստանիսլավ Եժի Լեց):

Ալկոհոլն անզգայնացման միջոց է, որն օգնում է մեզ տանել կյանքի վիրահատությունը (Բերնարդ Շոու):

Դուք ոչինչ չեք կարող անել ձեր կյանքի երկարության հետ, բայց դուք կարող եք ինչ-որ բան անել դրա խորության և լայնության հետ (Հենրի Լուիս Մենկեն):

Մեր բնությունը շարժման մեջ է. լիարժեք հանգիստը մահն է (Մարսել Աշար):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»