Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Մտորումներ

Անցյալ

Հեղինակ՝ Demetra

Ի՞նչ է ԱՆՑՅԱԼԸ, ե՞րբ է ներկան վերածվում ԱՆՑՅԱԼԻ… Սրանք հարցեր են, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ մենք կորցնում ենք մեկին: Կորցնելուց հետո հասկանում ենք, որ նա այլևս չկա մեր ներկայում ու չի էլ լինի` անկախ մեր ցանկությունից: Ցավով սկսում ենք համակերպվել ու հիշել անցյալի այն պահերը, երբ նա մեր կողքին էր… Երբ մեր ներկայում կատարվում են ուրախալի դեպքեր, չենք ուզում, որ այն ավարտվի. գիտենք, որ վաղը դա անցյալ կդառնա… ԱՆՑՅԱԼԻ մասին մեր հիշողությունները երբեմն մեծ ցավ են պատճառում, իսկ երբեմն էլ ստիպում են մեզ ժպտալ…Եթե ուզում եք, որ ԱՆՑՅԱԼԸ ձեզ միայն ուրախություն պատճառի, պետք է ներկան ուրախ դեպքերով լցնել… Պետք է սովորել ժպտալ կյանքին, որ կյանքն էլ մեզ ժպտա:

Առավոտյան վաղ արթնացեք և ուրախացեք, որ ապրում եք: Իսկ օրվա ընթացքում ապրեք արժանավայել, որ հետո գլուխներդ չկախեք, այլ ժպիտով պատմեք ձեր ԱՆՑՅԱԼԻ մասին … Պետք է սիրել այն, ինչ ներկայում է, հիշել ԱՆՑՅԱԼԸ, սիրել ԱՆՑՅԱԼԸ և ապրել ներկայով` սիրելով ներկան, դնել նպատակներ ու հասնել դրանց… Եվ ամենակարևորը` սիրել մարդկանց, ուժերի ներածի չափով երջանկացնել մեր մտերիմներին: Յուրաքանչյուրս մեր ծնողների զավակն ենք… Պետք է նրանց արժանի զավակ լինենք, որպեսզի հպարտանան մեզանով: Այն, ինչ նրանք մեզ համար արել են, վերադարձնել չենք կարող: Նրանց ցանկությունը միակն է. մեզ երջանիկ տեսնել… Սիրում եմ ծնողներիս, բայց չեմ ասում, որքան եմ սիրում նրանց… Երևի բոլորս էլ առնչվել ենք այս խնդրին: Եկե՛ք հենց այսօր գրկենք նրանց ու ասենք, թե ինչքան ենք սիրում… Վերջերս կորցրել եմ պապիկիս… Ցավով եմ հիշում, որ այսքան ժամանակ նրան չեմ ասել, որ սիրում եմ… Չկրկնե՛ք իմ սխալը, խնդրում եմ…

Հեղինակի մասին

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»