Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Մտորումներ

Ամենաթանկ բանն աշխարհում

Այս հոդվածը կրկին ուզում եմ նվիրել կնոջս: Ինչո՞ւ եմ դա անում: Որովհետև եթե չլիներ նա, չէին լինի նաև մնացած հոդվածները:

Ես քիչ եմ մտածում ծերության մասին: Մի քիչ ծիծաղելի էլ կլիներ, եթե 28 տարեկանից մտածեի ծերության մասին: Բայց երբ մտքովս երբեմն այդ պատկերներն անցնում են, երբ պատկերացնում եմ ինձ 40-50 տարի անց, առաջին բանը, որ ուզում եմ այդտեղ տեսնել, նա է: Նա` կրկին ինձ հետ, կրկին իրար հետ, միշտ իրար կողքի, իրար հոգսերով ապրող, իրար հաջողություններով ուրախացող, իրար աջակցող, իրար հասկացող, իրար հետ ստեղծող, ամեն ինչ իրար հետ կիսող, իրար հետ վայելող: Երբ նայում եմ այդքան տարիների թռիչքով, առաջինը չեմ տեսնում հարստություն, բիզնես, ընկերություններ և այլն, և այլն, այլ ընդամենը` նրան: Եթե նա կողքիս եղավ, կլինի նաև մնացածը:

Կան բաներ, որոնք անգնահատելի են. ծնողները, ընտանիքը, ընկերները, կինը, առողջությունը, ազատությունը, իսկ մնացած բաները` ձեռք բերովի: Երբ հասկանում ես, որ անգնահատելին դու արդեն ունես, մնացածը մանրուք է թվում: Այդ անգնահատելին պետք է սիրել ու քո մի մասը նվիրել նրան: Դրա հիմքի վրա պետք է կառուցել մնացածը` գործնականը, նյութականը, ստեղծագործը: Գիտե՞ք ինչպես կարող եք հասկանալ` դուք իսկապես սիրում եք ձեր կնոջը, ամուսնուն, ընկերոջը կամ ընկերուհուն: Եթե դուք պատրաստ եք նրա հետ տարիներով ապրել անմարդաբնակ կղզում, ուրեմն իսկապես սիրում եք: Ես պատրաստ եմ ողջ կյանքս ապրել քեզ հետ անմարդաբնակ կղզում` Լիդիա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

21 մեկնաբանություն

  • Հրաչ ջան դու շատ երջանիկ մարդ ես, որովհետև հասկացել ես կյանքի խորհուրդը, այն է` Ապրել հանուն մեկի, որին սիրում ես անմնացորդ: Սերն իրոք հրաշք է: Երբ այն ծնվում է մարդու ներսում, անպայման ցանկություն է ունենում հազարապատկվել և տարածվել, դրանով իսկ երջանիկ դարձնելով թե’ երկու սիրող սրտերին և թե’ այն բոլոր մարդկանց, որոնք նրանց շուրջն են: Ձեր այդ զգացմունքի շնորհիվ է, որ ծնվում են մեկը մյուսից կատարյալ հոդվածներ, որոնց մեջ անսպառ սեր և ջերմություն կա: Հրաչ ջան, թող Աստված պահպանի Ձեր այդ մեծ սերը, և Թող մի քանի տասնյակ հետո էլ միշտ կողքիդ տեսնես Քո միակ Սիրելիին` Լիդիային:

  • Ինձ համար դուք իդեալական զույգ եք: Ուզում էի անսահման երջանկություն ձեզ մաղթել, բայց հասկացա, որ նման դիրքորոշմամբ ձեր երջանկությունը այլևս երաշխավորված է:)

  • Hrach anchap shnorhakal em dzer hodvaci hamar. Ayn aynqan texin ev chshmarit e! Karces yuratesak xorhurd liner…huzveci shat. Erani dzer tiknojn u tarosy mez boloris- nerka ev apaga tikinneris:)) Sa aysorva Khorhurdn er, vori hamar shat shnorhakalutyun!!!:)

    • Լուսինե ջան ես էլ եմ շնորհակալ, հուսով եմ հուզվել եք, բայց ոչ տխրել 🙂 Իմիջիայլոց ամենաառաջին բառն էլ ջնջեցի 🙂

  • Հրաչ ջան ուզում եմ մաղթել,որ Ձեր սերը միշտ մնա…..հիանալի էր… եթե գոյություն ունի բարի նախանձ,ապա ես բարի նախանձով նախանձում եմ Ձեզ….սկսեցի մտածել,թե սեր կոչվածը գոյություն ունի…..Դուք երջանիկ մարդ եք…….

  • Հրաչ և Լիդիա: Ձեզ մաղթում եմ Մե~ծ Երջանկություն ու անսահման եռանդ, ուժ, հաջողություն` ընթերցողներիս մշտապես մոտիվացնելու ու, ինչու չէ, նաև օրինակ ծառայելու համար… 🙂

    Վերջապես ֆեյսբուքում կարող եմ տեսնել ձեր նկարները: Շատ ուրախ եմ դրա համար: :))))).

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»