Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Անցնել պատի միջով

Ես փոքր ժամանակից համոզված եմ եղել, որ եթե մարդը հավատա, որ նա կարող է անցնել պատի միջով, նա կարող է անել դա: Անհեթեթություն է թվում, բայց ես մինչև հիմա էլ դրան հավատում եմ: Երբեմն ինձ թվում է, որ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, երևակայության արդյունք է: Այսինքն, մենք բոլորս գտնվում ենք մի մեծ դաշտում և շրջապատում ոչինչ չկա: Եվ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, ինչ զգում ենք, ինչը շոշափում ենք, միայն մեր գլխում է: Հետևաբար, եթե մեր գլխում է, ուրեմն մենք կարող ենք փոխել, տեղաշարժել, ավելացնել և պակասեցնել դա:

Բայց փաստն այն է, որ մարդը երբեք չի հավատա, որ նա կարող է անցնել պատի միջով. դա ԱՆՀՆԱՐ Է: Որքան էլ դու կանգնես պատի առաջ, կենտրոնանաս ու ասես. «Պատ դու չկաս, դու իրական չես, հիմա իմ ձեռքը կանցնի քո միջով» և երկարացնես ձեռքդ, ձեռքդ կհպվի սառը պատին: Չեք հավատո՞ւմ: Փորձե՛ք:

Նման մի պատ էլ կանգնած է մեր առջև մեր նպատակներն իրականացնելու ճանապարհին: Այս պատն անտեսանելի է, բայց այն նույնքան ամուր ու անանցելի է, որքան իրական պատը: Մեզանից շատերը գալիս, հասնում են այդ պատին և չեն կարողանում առաջ շարժվել: Եվ ինչպես շարժվել` չէ՞ որ դիմացը պատ է, ԱՆՀՆԱՐ Է… ԱՆՀՆԱՐ Է… ՉԷ ՀԱՍՏԱՏ ԱՆՀՆԱՐ Է…

Բայց այս պատը հնարավոր է հաղթահարել, այս պատը պետք է հաղթահարել: Մարդկանց, ովքեր հաղթահարում են այս պատը, սովորաբար մենք անվանում ենք հաջողակ: Մենք ինքներս էլ մեր կյանքի ընթացքում բազմաթիվ նման պատեր հաղթահարել ենք, բայց ամեն անգամ, երբ մեր առջև նոր պատ է հայտնվում, թվում է, թե սա նոր է, սա անհաղթահարելի է: Բայց սա սովորական, հերթական պատն է՝ պատը մեր գլխում՝ միգուցե մի քիչ ամուր, մի քիչ ավելի բարձր, բայց ընդամենը երևակայական պատ, որի միջով մենք կարող ենք անցնել, եթե հավատանք, որ կարող ենք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»