Հաջողակ մարդիկ

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

Հեղինակ Lusin

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից` գրկած իր մռայլ փոքրիկին: Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան:
— Ցավում եմ, — ասաց բժիշկը` զննելով և մի քանի հարց տալով երեխային, — բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է: — Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել:
Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ: Սակայն դա շատ կարճ տևեց: Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց.
— Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է:
Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը:
Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր:


***

Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում: Վերջապես նրանցից մեկը հարցրեց.
— Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել:
— Ինձ թվում է, — պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված: Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին: Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը:

***

— Ես հրաշալի գաղափար ունեմ, — ասաց մի երիտասարդ Էդիսոնին: — Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ: Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը:
— Ունիվերսալ լուծի՞չ, — զարմացավ Էդիսոնը, — Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել:

***

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ` հանգստանալու:
— Որտե՞ղ, — հարցնում է նա:
— Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ:
— Ես արդեն ընտրել եմ, — ասաց Էդիսոնը, — վաղն էլ հենց կգնամ:
Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»