Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հետաքրքիր է

Ո՞րն է ամենակարևորը. Սթիվ Ջոբս

Մի անգամ Սթիվ Ջոբսը ելույթ էր ունենում համալսարանում: Դահլիճում այդ ժամանակ նստած էր նրա ապագա կինը: Ջոբսը հավանում է նրան միանգամից և մոտենում է ելույթից հետո: Կինը տալիս է Ջոբսին իր հեռախոսահամարը: Հենց նույն օրը Սթիվը հրավիրում է նրան ընթրիքի, բայց կինը պլանավորած հանդիպում ուներ: Ուղղորդվելով իր մեքենան, Սթիվը հարցնում է ինքն իրեն.

«Ի՞նչ կանեի ես, եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ»:

Եվ դժվար չէ կռահել, թե ինչպես է նա վարվում դրանից հետո. նա արագ ետ է վերադառնում դահլիճ, գտնում է այնտեղ այդ կնոջը և տանում իր հետ: Այդ օրվանից նրանք միշտ միասին են եղել:

Գիտակցելը, որ դու հասարակ մահկանացու ես, իմաստության հզոր աղբյուր է: Գիտակցելը, որ մի օր ամեն ինչ վերջանալու է, հնարավորություն է այրել քո մեջ կիրքը, ռիսկի դիմելու պատրաստակամություն ձեռք բերել, գլխիվայր նետվել խաղի մեջ, որը մենք անվանում ենք կյանք: Նման հարցը ինքներս մեզ հնարավորություն է կենտրոնանալ ամենակարևորի վրա:

Հ.Գ.
Այս պատմությունը վերջին ժամանակներս շատ էր պտտվում սոցիալական ցանցերում: Չգիտեմ` ճիշտ է այն, թե ոչ, բայց շատ գեղեցիկ է 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»