Անձնային աճ

Ինչպես փոքրիկ տղան անցավ սարը

Սարից այս կողմ, սովորական մի ընտանիքում, մի փոքրիկ տղա էր ապրում: Ծնողները շատ էին սիրում նրան, խաղում էին նրա հետ, փայփայում, գուրգուրում: Փոքրիկ տղան տեսնում էր, թե ինչպես է հայրն ամեն օր գնում սարի մյուս կողմը և երեկոյան վերադառնում` իր հետ բերելով փայտ և ուտելիք: Փոքրիկ տղային հետաքրքիր էր, թե ինչ կա սարի մյուս կողմում: Բայց հայրը նրան խստորեն զգուշացրել էր` երբեք չփորձես հեռանալ տանից, հատկապես սարի կողմ: Բայց մի օր, երբ հայրը տանը չէր, մայրն էլ դուրսը լվացք էր անում, փոքրիկ տղան իրեն միայնակ զգաց: Նա որոշեց պարզել, թե ինչ կա սարի մյուս կողմում` ուր է հայրն ամեն օր գնում: Նա վերցրեց իր հետ երկու խնձոր, մի կտոր հաց, ձեռքի մի փայտ և ծածուկ հեռացավ տանից:

Նա գնում էր գնում, երբեմն հետ էր շրջվում, որպեսզի տեսնի` արդյոք չի գալիս մայրը իր ետևից, ապա կրկին, ուրախ առաջ էր շարժվում` իրեն մեծ զգալով: Երբ փոքրիկ տղան հասավ սարին, նա արդեն հոգնել էր: Նաև մթնում էր. հավանաբար հայրն արդեն հետ էր վերադարձել և հիմա իրեն էին փնտրում: Փոքրիկ տղան մի պահ վախեցավ: Մթություն, բոլորովին միայնակ, տանից հեռու, հեռվից լսվող ոռնոցներ ու վիթխարի մի սար: Նա փակեց աչքերը…

Հարգելի ընթերցողներ, պատմությունն այսքանով կիսատ եմ թողում: Առաջարկում եմ ավարտել այն` Ձեզ: Ցանկացած մարդ ունի երևակայություն և ստեղծագործելու ունակություն, այժմ կփորձենք բացահայտել դրանք: Պատմության ավարտը պետք է լինի դրական, մոտիվացիոն և ոչ շատ երկար: Անպայման փորձեք: Լավագույն տարբերակն առանձին հոդվածով կավելացնենք կայքում` նշելով հեղինակին: Նաև լավագույն տարբերակի հեղինակը կստանա նվեր` «Փոխիր կյանքդ» գիրքը: Շատ լուրջ մի մոտեցեք պատմության շարունակությանը, երկար մի մտածեք, ուղղակի գրեք այն, ինչը միանգամից մտքներովդ անցնում է: Արդյունքները կամփոփվեն այսօր, ժամը 23:00-ին: Կսպասեմ Ձեր մեկնաբանություններին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

22 մեկնաբանություն

  • Երբ տղան փակեց աչքերը,նա նորից երևակայեց,որ մեծ է և չպետք է վախենա:Այդ ներշնչանքը նրա մոտ այնքան մեծ էր,որ նա կարճ ժամանակում մոռացավ վտանգների,վախի և նույնիսկ այն զգուշացումների մասին,որ մայրն էր արել:Միակ բանը,որ հիմա տղայի մտքում էր,իր մտադրության իրականացումն էր:Նա պետք է ապացուցեր,որ մեծ է,որ կարող է ու համոզված էր,որ կհասնի իր նպատակին:Այն ժամանակ,երբ նա ինքնամոռաց տարված էր այն մտածմունքներով,թե ինչքան էին զարմանալու իր ծնողները,որ ինքը կարողացել է սարն անցնել և թե ոնց է վերջապես ապացուցելու,որ արդեն մեծ է,նա ինքն էլ անգամ չեր նկատել,թե ինչպես է հասել սարի մյուս կողմը:Մի պահ կանգնեց,ետ նայեց,կարծես դա ապացույց էր հենց իր համար,որ նա կարող է:Հիմա արդեն ոչինչ նրա համար արգելք չէր.նա գիտեր իր ուզածին հասնելու գաղտնիքը` թեկուզ անգիտակցաբար,ավելի ճիշտ` նա պարզապես տիրապետում էր այն մարդկային ներուժին,որի համար անհնարին ոչինչ չկա:Այդ ուժն ապրում է բոլորիս մեջ,պարզապես մենք ենք,որ պետք է գիտակցենք նրա գոյությունը,հավատանք որ նա կա,և միայն այդ դեպքում մենք կկարողանանք օգտվել նրա ծառայություններից:Եվ մինչդեռ շատերը երեխայի ապահով ու հաջող վերադարձը բախտ կամ պատահականություն կհամարեն,երեխան արդեն գիտի,որ երբ հավատում ես,որ կարող ես,ապա կարող ես:Դա գուցե նրա առաջին հավատով ու վստահությամբ լցված ինքնափորձությունն էր,բայց հաստատ ոչ վերջինը,այլ այն ազդակը,որ հետագայում միշտ էլ խթանիչ ուժ էր լինելու նրա համար` նորից ու նորից փորձելու ու հաղթելու:Երբ տղայի ծնողները անհանգստացած նրան էին փնտրում և վերջապես ժամեր անց գտան նրան բակում հանգիստ փայտ դասավորելիս,զայրացած հարցրեցին,թե ուր էր նա այնդքան ժամանակ:Իմանալով եղելությունը` ծնողներն իհարկե հանդիմանեցին տղային,զգուշացրեցին,որ այլևս այդպիսի բան չանի,բայց համոզված եղեք`երկուսն էլ ներքուստ գիտեին,թե ինչքան հպարտ են,որ այդքան խելացի ու խիզախ տղա ունեն:

  • Մտաբերեց հոր զգուշացումներն ու իր մեծ նպատակը: Մտքում կրկնեց մի քանի անգամ, կշռեց. իր նպատակը ծանր էր: Հետևաբար հոր զգուշացումները չէին կարող արգելք հանդիսանալ: Շտապել էր պետք, դեռ պետք էր վերադառնալ ու անպայման ապացույց տանել, որ ծնողներն ամեն ինչ անխոս հասկանան: Վերցրեց իր հետ մի քանի փայտի կտոր՝ որպես ապացույց, որ սարի մյուս կողմից է գալիս ու շարժվեց դեպի տուն: Ծնողներն արդեն խառնված իրեն էին փնտրում: Երբ նրան տեսան, ամեն ինչ պարզ դարձավ: Իսկ նրա այդ տեսքով հայտնվելը միանգամից ապացույց էր երկու բանի: Նախ այն, որ նա շատ անվախ է ու նպատակասլաց, ապա, և ամենակարևորը՝ որ եթե ունենաս նպատակ, կնահանջեն վախերը, կհարթվեն արգելքները, կսպառվեն վատ կանխազգացումները: Հայրը, շոյելով փոքրիկի ուսերն ասաց, որ ինքը կտաներ իր հետ, եթե նա խնդրեր, սակայն, եթե դու ինքդ կարող ես նվաճել աննվաճելին, պետք չէ դիմել ուրիշների: Դա ինքնին լավ փորձ է՝ գործուն ու նպատակային ապագայի:

  • Հրաչ ջան մերսի պատմվացքի համար,
    Կարցում եմ անկախ ամեն ինչի տղան կփորձի շարունակել ճանապարհը, միևնույն է տանը արդեն նկատաց կլինեն բացակայությունը և եթե սկսել է ինչ որ բան ապա պետք է այն ավարտին հասցնեի: Չնայած մթին, հեռվից եկող գիշերային ձայներին տղան շարունակում է ճանապարհը: Հասնելով սարի գագաթին, տեսնում է որ հայրը նոր է տուն վերադառնում: Սկզբում տղան վախենում է, որ հայրը կհանդիմանի իրեն այդ արարքի համար, բայց որոշում է սպասել: Հայրը գլուխը կախ , հոգնած օրվա աշխատանքից, ծանր քայլերով դանդաղ բարձրանում էր սարը: Հանկարծ բարձրացնելով գլուխը տեսնում է տղային: Տղան հուզված սպասում է որ հայրը կսկսի նախատել, բայց ի զարմանս տղայի, հայրը ծնկի է գալիս, գրկում տղային և սկսում լաց լինել:
    Տղաս ,- ասում է հայրը,-դու արեցիր այն, ինչը ես երբեք քաջություն չեմ ունեցել անելու: Երբ ես փոքր էի, հայրս նունպես ինձ արգելեց գնալ սարի կողմը և ես երբեք էլ դա չարեցի, չնայած որ շատ էի ուզում: Սարի այն կողմը քո պապիկի ագարակն է, բայց ես այնտեղ ոչ թե տեր եմ, այլ սովորական աշխատող: Հայրս ասում էր, որ եթե ես քաջություն չունեցա անգամ գնալու սարի կողմը, ապա ինչպես կկարողանամ տնօրինել այդ ամբողջ ունեցվածքը, որը նա ստեղծել էր րի կյանքի ընթացքում: Նա կտակեց յադ ամենը մեր տոհմի այն ժառանգորդին, որը կհամարձակվեր անցնել սարի մյուս կողմը, անկախ հոր արգելիքի: Եվ հիմա դու արեցիր դա: Ես կասեմ այն, ինչ ժամանակին չասեց հայրս, ԱՀԱ ԻՄ ԱՐԺԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ;

  • Նրան երևաց գեղեցիկ ծառաշատ մի ավան, որտեղ տներն ու բակերը հիշեցնում էին իր սիրած հեքիաթը: Տղան այդտեղ տեսավ նաև իրեն՝ թագավորի պես հագնված: Նա քայլումեր ավանով ու բոլոր նրանք, ովքեր ճանապարհին հանդիպում էին՝ խոնարհվում են ու դեռ որոշ ժամանակ ժպիտով հետևում նրա քայլերին:
    -Փոքրիկս, տղաս… Ինչքան էինք վախեցել:
    Տղան բացեց աչքերը:
    -Հայրիկ, ինչ կա սարից այն կողմ:
    -Տղաս ոչ մի հետաքրքիր բան, ընդամենը փայտի գործարան է, որտեղ աշխատում եմ նաև ես:
    Հաջորդ անգամ, երբ տղան նորից փախավ տնից, նա արդեն գիտեր սարից այն կողմ տանող ճանապարհը:
    Անցել են տարիներ: Տղան արդեն ավանի փայտի գործարանի սեփականատերն է: Նա նաև աշխարհի ամենաթանկարժեք կահույքի բրեդներից մեկի համասեփականատեր է:
    Մի առավոտ երբ, նա ոտքով քայլում էր ավանով, հիշեց իր սիրած հեքիաթը. ամեն ինչ այնքան նման էր:

  • Նա փակեց աչքերն ու ամբողջ կոկորդով բղավեց` հայրիկ… երեխայի սուր ճիչն իսկական խուճապ առաջացրեց մոտակայքում գտնվող կենդանիների մոտ: Տագնապած գազանիկներn անկանոն այս ու այն կողմ վազեցին`ստեղծելով մեծ աղմուկ: Գյուղի բնակիչները ջահերով ու մահակներով շտապեցին <դեպքի վայր>: Տեղ հասնելուն պես նրանց մոտ բռնկվեց վարակիչ ծիծաղ, ինչն աղմուկն ավելի ուժգնացրեց, իսկ երեխան շարունակում էր լիաթոք քրքջալ իր իսկ ստեղծած աղմուկի վրա` մերթընդմերթ զարմացած հայացք գցելով հավաքվածների վրա… ինգնագոհ դեմքով փոքրիկին իսկական հերոսի պես բերեցին գյուղ եւ նա դարձավ գյուղի ճանաճված <անվախ> փոքրիկը…
    Դեպքից հետո հայրիկը երեխային հաճախ իր հետ տանում էր սարի այն կողմը, որպեսզի փոքրիկ հերոսը հետաքրքրությունից դրդված նոր <սխրանքներ> չգործի:
    Հ.Գ. շատ եմ ուզում "Փոխիր Կյանքդ" գիրքը… 🙂

  • Մարի
    Այնտեղ փոքրիկ տղան տեսավ թե հայրն այդ փայտը և ուտելիքը ինչ տանջանքով ու դժվարությամբ է ամեն օր տուն բերում և հասկացավ թե ինչու էր հայրը արգելում անցնել սարի այն կողմը, ցանկանալով իր որդուն ետ պահել կյանքի դժվորություններից:

  • patkeracrec , te inche iren spasvum tan@.
    ayn inch tesav , miguce aynqan el heqiatayin cher.inchpes inqn er patkeracnum.
    sakayn manukn arec mi nor bacahaytum , stacav iren tanjox harceri patasxanner@ , azatvec <<hogu xaxic>>"hetaqrqrasirutyunic.
    Azatveq drancic inqnerd,, areq noranor bacahaytumner…ev hisheq hetaqrqrasirutyun@ hajoxutyan glxavor banaline.

  • և մի պահ մտածեց,որ իր հայրը ամեն օր այդ ճանապարհը անցել է,ուրեմն դա այտքանել վտանգավոր չի,տարբերությունը միայն մթությունն էր և ձայները:
    Տղան իր մեջ խիզախություն գտավ և որոշեց ամեն դեպքում շարունակել ճանապարհը,քանի որ նա հասկացավ որ սարի վրա իր համար ավելի ապահով կլինի և հետո հայրն իրեն ավելի հեշտ կգգտնի: Լոււսնի շողերը թույլ լուսավորում էին ճանապարհը և նա զգուշությամբ շարժվեց առաջ ,իսկ որպեսզի ավելնորդ ձայներ չլսվեն տղան սկսեց բարձր ձայնով երգել:Հասնելով բարձրունքին նա նկատեց ,որ ներգևում ջահերի լույսերեն երևում ու հասկացավ ,որ իրեն փնտրում են:Ձայնի արձագանքներով տղային գտան ,իսկ հայրը գուրգուրելով տղային անգամ չբարկացավ,ավելին ուրախանալով տղայի խիզախության ու խելամտության վրա նրան քաջալերեց:
    Այտ օրվանից հետո հայրը տղային հաճախակի էր տանում սար:

  • Նա փակեց աչքերը մի պահ վախենում անգամ մտածում վերադառնալու մասին փոքրիկ տղան սարսափած էր, բայց շուտով հիշեց թե ինչի համար էր թողել տունը, մայրիկին ու այն, որ սարերի գաղտնիքը կմնա չբացահայտված, եթե նա հավատա իր վախերին: Ու այդպես նա շարունակեց ճանապարհը: Ամեն ինչ այնքան էլ կախարդական չէր, ինչպես պատկերացնում էր, բայց դա նրա ճանապարհներ ու նա դա անցավ մինչև վերջ:

  • Նա արդեն հասել էր սարին, իսկ հետաքրքրասիրությունը կրկնապատկվել էր, ուստի տղան որոշեց , որ կշարունակի ճանապարհը…միևնույն է արդեն նրա բացակայությունը հայտնի էր ծնողներին, և մի քիչ ավել, մի քիչ պակաս անհանգստություն… նրա հետաքրքրասիրությունն այնքան մեծ էր, որ նա որոշեց հաղթահարել ամեն արգելք ու վերջապես բացահայտել այդ <<գաղտնիքը>>…իսկ որպեսզի չվախենա ամեն տեսակ տարօրինակ ձայներից, ճանապարհը շարունակեց՝ իրեն տալով քաղցր հիշողություններին, մտքերին… ու այդպես նա չնկատեց էլ , թե որքան հեշտ ու արագ հասավ սարի մյուս կողմը… տղան մի պահ կանգ առավ…նրա առաջ մի քաղաք էր ՝ մարդկանցով լի, որոնք տարատեսակ աշխատանքներով էին զբաղված…Նրան նկատեց մի ծերունի և մոտեցավ , հարց ու փորձ արեց, ամեն ինչ իմացավ , ժպտաց, ողջունեց այդ խիզախ քայլը և մոտակա խանութից քաղցրավենիք գնելով տղայի համար ՝ նրան ուղեկցեց տուն… ծնողներին գտան չափազանց անհանգստացած,բայց վերջիններս չբարկացան տղայի վրա, նրանք ներեցին իրենց քաջասիրտ, անվախ ու անչափ հետաքրքրասեր որդուն ՝ իհարկե այլևս չկրկնվելու պայմանով, իսկ ծերունուն անչափ շնորհակալ եղան…ՃՃՃ.

  • Նրա հոգում ամեն ինչ խառնվել էր իրար, նա վախենում էր ամեն ինչից` ձայներից, մթությունից, մենակությունից: Փոքրիկ տղան հիշեց մոր հեքիաթները, հեքիաթների հերոսներին, որոնք միշտ հաղթանակած էին դուրս գալիս բոլոր փորձություններից, հիշեց հայրիկի երգը քաջ զինվորի մասին, որին միշտ ցանկացել էր նմանվել: Հավաքեց իր բոլոր ուժերը, բացեց աչքերը, հանդիսավոր տեսք ընդունեց և մի քանի անգամ բարձրաձայն ասաց.
    — Ես խոստանում եմ իմ սիրելի հերոսներին, որ չեմ վախենա և կբրաձրանամ սարը, որ նրանք երբեք չնախատեն ինձ, երբ նորից հանդիպեմ նրանց իմ երազներում:
    Փոքրիկ տղան խորը շունչ քաշեց,նայեց շուրջը, ինքն իրեն քաջալերելու համար բարձրաձայն սկսեց երգել հայրիկի երգը և սկսեց բարձրանալ սարին ի վեր ձգվող ճանապարհով:
    Բավական ժամանակ անցավ, մինչ փոքրիկը բարձրացավ:Լուսինը վառ լուսավորում էր շրջակայքը: Սարից այն կողմ ձգվում էր լայնարձակ ու անտառապատ մի հովիտ, որը տեղ-տեղ հատված էր, իսկ բլրի կենտրոնում երևում էր մի մեծ շինություն…
    Փոքրիկը հոգնություն զգաց մարմնում, պառկեց տափարակ մի քարի և շուտով քնեց:
    Արթնացավ, երբ ինչ որ մեկը բարձրացնում էր իրեն: Հայրիկն էր` հուզված ու անհանգիստ դեմքով: Տղան ժպտաց հորը և մանկական անմեղությամբ ասաց.
    — Հայրիկ գիտես ինչու են լինում հերոսներ, որովհետև նրանք չեն վախենում և հավատում են, որ կհաղթեն:
    Հայրը ժպտաց, համբուրեց որդուն և ասաց.
    -Գիտեմ որդիս, իսկ հիմա գնանք տուն, մայրիկը շատ է անհանգստանում:

  • Փակեց աչքերը,բացեց և խորը շունչ քաշելով շարունակեց ճանապարհը:Գնալով նա արդեն չեր վախենում քանզի նա վստահ էր,որ պարզելու է այն ինչ նրա համար անհասկանալի էր:Եվ ի վերջո անցնելով սարը նա տեսավ իր հայրիկին և շատ ուրախացավ:Տեսավ թէ ինչպես նա աշխատում,վազեց նրա մոտ փարվեց և մեծ ոգևորությամբ պատմեց այն ինչ հաղթհարել է:Ըստիս կարևոր չի ինչպես է շարունակվում կամ վերջանում պատմածքը..Կարևոր է այն,որ մարդիկ գիտակցեն,որ ինչ նպատակ,որ դնում եք ձեր առաջ պետք է պատրաստ լինեք փորձությունների և հաղթահարեք դրանք..ԵՎ այն ժամանակ ամենինչ կստացվի:Շնորհակալություն

  • ու ինքը իրեն հուըս տվեց, որ պիտի կարողանա հաղթահարել այդ վախի զգացումը, և նա պիտի առաջ գնա, որպեսզի բացահայտի այն, ինչը անհասկանալի էր: Եվ այսպես տղան անցնում էր առաջ բացահայտելու , թե ինչ կա սարի ետևում, լսեց հոր ձայնը: Ծնողները գտան, փոքրիկ հերոսին, բայց տղան, հանգստացրեց նրանց, ասելով, որ ինքը <<մեծ տղա է>> վախենալու կարիք ցհկա:

  • “Ես հայ զինվոր եմ, քաջ ու անվախ”,-կրկրնեց նա մի քանի անգամ(հիշելով հայ քաջերին) և բացեց աչքերը: Քայլում էր առանց հետ նայելու և հանկարծ տեսավ մի աղջկա, ով նստել էր մի քարի և լաց էր լինում: Մոտեցավ, գրպանից մի խնձոր հանեց, մեկնելով աղջկան ասաց.
    — Նայի ինչ սիրուն խնձոր է, այնքան համով է, մեր տանը սրանից շատ ունենք, հայրիկս է բերել սարի հետևից, կուտե՞ս:
    Աղջիկը սրբեց արցունքոտ աչքերը, վերցրեց խնձորն ու ժպտաց, ասելով.
    -Շնորհակալություն, ոնց որ մեր բակի խնձորենուց լինի:
    -Ձեր բակի՞,-զարմացած հարցրեց փոքրիկ տղան,-իսկ որտե՞ղ է ձեր տունը:
    -Ես ապրում եմ գյուղում: Մենք մի այգի ունենք, որտեղ շաաատ խնձորենիներ կան: Բայց այնտեղ կա մի ծառ, որի խնձորները նման չեն մյուսներին, նրանք ավելի համեղ են ու խոշոր, քո տվածի նման:Ծնողներս ամեն օր քաղում ու վաճառում են բոլոր խնձորները, բացի այ էս խնձորից:
    -Այդ դեպքում, որտեղի՞ց է իմ հայրիկը բերել:
    -Երեկ մեր տուն մի բարի մարդ էր եկել, նա օգնեց հայրիկիս սարքել տան կտուրը, հետո մայրս քաղեց մեր ամենասիրած խնձորներից և տվեց նրան: Երևի քո հայրն է եղել:
    -Հիմա հասկանում եմ…
    Այսպես մի քանի ժամ նրանք զրուցում ու գնում էին…Աղջիկն այլևս չէր վախենում, տեսնելով փոքրիկ զինվորին… Եվ ահա բացվեց մի հիասքանչ տեսարան… Հեռվում մի մեծ գյուղ էր, վառված էին բազում լույսեր, ասես աստղային երկնքից մի մասնիկ պոկվել ծածկել է սարի լանջը:Երեխաների ուրախությանը չափ չկար:Աղջիկը բռնեց տղայի ձեռքը և նրանք միասին վազեցին տուն:
    Աղջկա հայրը զարմացավ տեսնելով փոքրիկ խիզախին, նստեցրեց իր ձին ու նրանք միասին ճամփա ընկան:
    Երբ տղան տուն հասավ, ծնողները շատ անհանգիստ էին… Եվ հարցին, թե ինչու չլսեց հոր խրատը, տղան պատասխանեց.
    -Հայ զինվորների ծնողներն էլ անհանգստանում էին, բայց նրանք գնացին և հաղթեցին:Ես էլ հաղթեցի, էլ չեմ վախենում …
    Ծնողները ժպտացին, իսկ հայրն ասաց.
    -Ապրես, որդիս դու հայոց բանակի ամենաքաջ զինվորն ես լինելու…

  • …և քիչ անց նրա առջև հայտնվեցին նրան հասակակից 2 երեխա: Տղան սկզբում վախեցավ, բայց մի ակնթարթ անց նույնիսկ ուրախացավ, որ արդեն մենակ չէ: Բոլորն էլ սոված էին: Տղան կիսեց իր ունեցած երկու խնձորն ու մի կտոր հացը նոր ընկերների հետ: Ուտելու ընթացքում հասցրեց պատմլ, թե ինչու է այդ ժամին մենակ հայտնվել սարի մոտ: Երեխաներից մեկը անընդհատ պնդում էր, որ վերադառնա տուն: Չէ որ ծնողներն հավանաբար սպասում են: Իսկ մյուսը պատմում էր սարից այն կողմ գտնվող տղայի համար անծանոթ և շատ հետաքրքիր աշխարհի մասին: Անծանոթ նոր ընկերներն այդ մասերը լավ էին ճանաչում, քանի որ շատ էին թափառել հարմարավետ գիշերելու տեղ գտնելու համար:
    Այնուամենայնիվ, տղան որոշեց, որ անցնի սարը: Միևնույն է ցանկացած դեպքում էլ ծնողները բարկանալու էին. ինչ տարբերություն հիմա վերադառնա տուն, թե մի քանի ժամ անց: Տղան խնդրեց իր նոր ընկերներին ուղեկցեն իրեն, ու տղաները համաձայնվեցին, քանի որ տղան նրանց հետ կիսել էր իր ունեցած վերջին հացը: Միասին ճամփա ընկան: Արդեն ոչ մութն էլ վախեցնում, ոչ էլ կենդանիների ոռնոցը: Նրանք միասին էին: Ճանապարհը հեշտ էր թվում, իսկ ժամանակն արագ էր անցնում…

  • Pakec achqer@ mi qani qayl araj gnac ev bacec achqer@ sari gagatic erevac mi lusavor qaxaq guynavor luyserov gexecik &arnerov shtjapatva& ev na uraxutyunic trjkutum er dzerqer@ verev parzat ev mi pah achq@ @nkav ir tan uxutyamb bayc na vochinhc chtesav anqam mor spitak savanner@ vor@ na prum er ir gnaluc araj na txrec jishte ayt pahin na chhaskacav ir txrutyan irakan patjar@ qani vor na mi nor ashxar er haytnaberel ir hamar nstec qarin ev porcec mtovi haskanal te inchu e hayr@ anem naqam et veradarnum ays gexecik qaxaqic ev te inchu en nranq aprum sari ays koxm@ vochte ayn u ayt amen@ na asum er barcratzayn inqnaberabar mekel hankar& lsvec hor dzayn@ vorovhetev….hayr@ tun galuc tesel er erxain bayc na chporcec mijamtel nra hamarcak voroshma@ ev porcec hetevel nran isk txan hor dzayn@ lseluc achqer@ aveli amur pakec qani vor mta&um er vor hayr@ zayranalu e poxaren@ hayr@ hangist dzaynov asav vorovhetev txas ayntex bolor@ nman en irar mardiq xapum en irar artaracneluv da vor bolornel xapum en goxanum en mta&elov vor bolornel goxanum en ara amen inch vor vercnes ayt qaxaqic ayn inch qez perq e ev erpeq chnmanves nranc erexan kamac kamac tulacrec koper@ u nayec or@ ha ha chnmanves nranc qani vor ayn or@ erb du liovin nmanves nranc du qo mitq@ chi nkati mekin ov chi stum ov chi goxanum anqam erb du kangnes haylu araj du ches tesni mardu ov chi stum ayt pahic sksa& poqrik@ parberabar ancnum er sari ayn koxm@ bayc erbeqel na chnmac ayntex minch ereko chnaya& drna na darcav qaxaqi amenazdecik mard@ qani vor uner ira ashxar@ vori masin vochmek chgitex ……………mnaceq der sari vra der barcrunqi vra …shnorhakalutyun Hrach jan vor arit tvecir mta&elu ays uxutyamb

  • Տղան մենակությունից սարսափեց, խուճապի մատնվեց: Փոքրիկը երբեք այդքան միայնակ չէր եղել:Երեխան փորձեց գտնել տունդարձի ճանապարհը,սակայն չափազանց մութ էր:Տղան հանկարծ լսեց իրեն կանչող հոր ձայնը:Ձայնի միջոցով հայրը գտավ որդուն,ամուր գրկեց նրան և տուն տանելու փոխարեն օգնեց նրան հաղթահարել սարը:Եվ առավոտյան,երբ տղան հոր հետ հաղթահարեց սարը և հայտվեց գագաթին, հասկացավ,որ այս ամբողջ ճանապարհորդությունից քաղեց երկու անփոխարինելի դաս իր ամբողջ կյանքի համար:Առաջին,որ երբեք չի կարելի ետ կանգնել երազանքից վախենալով դժվարություններից:Եվ ամենակարևոր դասը այն էր,որ մարդ միշտ պետք է ունենա հենարան,իսկ մարդու ամենամեծ հենարան մարդու ընտանիքն է:

  • Նա փակեց իր աչուկները և իր առջև բացվեց մի հին ու բարի տեսարան՝ իր փոքրիկ գյուղը, տան կողքով հոսող աշխույժ գետակը, և ծնողների մեղմ ու բարի ժպիտը: Այս ամենը փոքրիկին հավատ ներշնչեցին ու նա այլևս չէր վախենում, չէր նկատում ու լսում իր շուրջը տիրող քաոսը, քանի որ սրտի մի փոքրիկ, աննշան անկյունում թույլ շողում էր սիրով լի ծնողների ժպիտը: Նա խորը շունչ քաշեց և հաղթահարեց հարյուրվոր սարեր, սովորեց չվախենալ առաջ շարժվելուց և նորը բացահայտելուց: Հարգելի ծնողներ, դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե Ձեր հավատով լեցուն ժպիտը որքան բան կարող է փոխել Ձեր փոքրիկի կյանքում:

  • Նա փակեց աչքերը… Ու պարզ լսեց մոր ձայնը, ավելի ճիշտ հիշեց, թե ինչպես էր մայրն ասում. «Տղա՛ս, հիշի՛ր, երբ դժվար ու անելանելի թվացող իրավիճակում լինես, երկու բան արա. Առաջին. աղոթիր Աստծուն, խնդրիր նրան, և անպայման Աստված կօգինի քեզ, միայն թե հավատա դրան: Երկրորդ. որտեղ էլ լինես, ամեն ինչ արա, գտիր մեզ` ինձ ու հայրիկիդ…»:

    Տղան սկսեց ջերմեռանդորեն աղոթել, և երբ բացեց աչքերը, արդեն ամեն ինչ իր աչքերում այլ կերպ էր երևում. գեղեցիկ երեկո էր. մեղմ զեփյուռն էր խաղում իր գանգուրների հետ, և որ ամենակարևորն էր. այնքան մոտ էր զգում ծնողների ներկայությունը: Փոքրիկը համոզված էր` գազաններն իրեն ոչինչ չէին անի, քանի որ աղոթել էր Աստծուն, մնում էր կատարել մոր երկրորդ խորհուրդը` գտնել նրանց:

    Բայց նախքան այդ պիտի իրականացներ իր երազանքը. պիտի տեսներ, թե ի՞նչ կա սարից այն կողմ…

    Սակայն զգաց, որ ձեռքի մատիկներն սկսում են սառել. դրանք տարավ գրպանն ու զգաց այնտեղ քառակուսի փոքրիկ մի իր: Հանեց և տեսավ, որ երեկվանից գրպանը խոթած լուցկին մոռացել էր հանել:
    Երբ տեսավ լուցկին, անմիջապես հիշեց մոր պատմած հեքիաթը մոլորված տղաների մասին, ովքեր խելացի էին ու մե~ծ խարույկ վառեցին, որ հեռո~ւ-հեռվում մարդիկ տեսնեն այն ու գտնեն իրենց:

    Այդ մտքի վրա ուրախացած, “Աստված պապիկ, օգնիր մամաս ու պապաս գտնեն ինձ” ասելով` սկսեց ծղոտներ ու չորացած տաշեղներ հավաքել: Նա պիտի կրակ վառեր, իսկ սարի մյուս կողմը կտեսներ ծնողների հետ, որովհետև բավականին ճանապարհ էր եկել… Ապա լուցկիների հատիկներն այնքան վառեց, մինչև մոտը ստացվեց կրակ ստանալ, ինչպես մայրիկն էր միշտ բակում օջախը վառում… Երբ կրակն սկսեց բոցկլտալ ու ագահորեն էլի փայտ ուզել, տղան նետեց իր ձեռքի փայտն ու հավաքում շուրջբոլորն ինչքան փայտ էր տեսնում:

    Արդեն բավականին մթնել էր. բայց տղան բոլորովին չէր վախենում, չէ՞ որ մարդիկ մթության մեջ ավելի լավ կտեսնեին կրակը… Նա միայն շուրջն առատորեն թափված տաշեղներն էր շարունակում հավաքել ու «կերակրել» կրակին…

    …Ծնողները երկար փնտրեցին տղային, վախից ու սարսափից գլուխները կորցրած` այս ու այն կողմ էին վազում, հարևաններին հարցնում, տուն առ տուն ստուգում, հանկարծ տեսան իրենց մոտեցող մի մարդու` լայն ժպիտը դեմքին: Երբ այդ մարդը պարզեց, որ նրանք փոքրիկի ծնողներն են, սկսեց պատմել, թե ինչպես է տուն վերադառնալիս նկատել կրակը ու, մոտենալով կրակին, ինչպիսի տեսարան է բացվել իր առաջ. մի փոքրիկ տղա, կրակի մոտ նստած հաց ու խնձոր էր ուտում և բարձր ձայնով արտասանում “Myway.am” երգի բառերը… Նստել է տղայի կողքին, հյուրասիրվել խնձորով, զրուցել են, և նրան տարել է իրենց տուն, քանի որ ինքն ապրում է սարին մոտ: Մի խոսքով` տղան արդեն քնած կլիներ:

    Հայրն անհանգիստ հարցնում է. «Ասացի՞ք նրան, թե ինչ կար սարի մյուս կողմում»: Անծանոթը հանգիստ պատասխանում է. «Ես Ձեր տղային միայն ասացի, որ իր հայրիկը, այսինքն Դուք չեք թողել անցնի սարի մյուս կողմը, որպեսզի փոքրիկը շարունակի երազել ու հավատալ իր երազանքներին, որոնք նպատակ պիտի դառնան, երբ նա մեծանա»: Ձեր տղան հասկացավ, որ սարի մյուս կողմում մարդիկ պարզապես իր տեսած կինոներից մեկում տեսած մարդկանց պես «սևագործ» աշխատանք են կատարում…

    «Տղաս հիմա հիասթափվե~լ է…»,- հուսահատ ասաց մայրը:
    «Ո՛չ»,- հանգիստ պատասխանեց անծանոթը,- «Դուք հիանալի որդի ունեք: Ձեր տղան խնդրեց ինձ Ձեզ ոչինչ չասել մեր խոսակցության մասին: Նա Ձեր երազանքների արժանի Զավակն է»:

    • «закон подлости». այս արտահայտությունն այսօր բազմիցս եմ արտասանել 🙂 ))) Եղանակի պատճառով ինտերնետի կապը անհետանում էր, ու ես ոչ միայն չէի կարողանում մեկնաբանություն թողնել, այլև կորցնում էի գրածս…

      Գրեցի, հասցրեցի ուղարկել, ու տեսնում եմ, որ կարծես թե «խախտել եմ» կարգը. երկար է ստացվել… 🙂 )))

      Ի դեպ, նախորդ մեկնաբանություններում հաղթելու արժանի պատմություններ գտել եմ արդեն 🙂

  • Այդ պահին տղան մտածում էր միայն հոր մասին, վախից չէր ուզում աչքերը բացել, մեկ էլ հանկարծ ձեռքերում ջերմություն զգաց, բացեց աչքերը, իր առջև կանգնած էր հայրը, ադ պահին մոռացավ ամեն ինչ, ուրախությունից գոչեց.
    -Հայրիկ, ես ուզում եմ քո օգնականը լինել, ես ուժեղ եմ, մենք միասին շատ ուժեղ ենք:
    -Այո որդիս, դու շատ նպատակասլաց ես և ուժեղ, ես վստահ եմ մենք միասին սարեր կշրջենք:
    Որդին շատ ուրախացավ, որ հայրը իրեն չմերժեց: Միասին ուրախ-ուրախ իջան սարից, և ամբողջ ճանապարհին տղան կրկնում էր .
    -Ես ուժեղ եմ:

  • Վերջ, վերջ, վերջ! Հարգելի հեղինակներ, մեր փոքրիկ մրցույթն այսքանով ավարտված է: Մոտակա երկու օրերի ընթացքում կամփոփենք արդյունքները և կհայտնենք հաղթողի անունը չորեքշաբթի օրը` ժամը 21:00-ին: Շնորհակալություն հետաքրքիր պատմությունների համար!

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»