Հաջողության գաղտնիքներ

Ինչպես պայքարել ծուլության դեմ

Ծուլությունը թաքնված թշնամի է, որը սպառնում է բոլորիս: Երբեմն էլ, ծուլությունը բարեկամ է, որի շնորհիվ ծնվում են նոր մտքեր և գաղափարներ: Գիտե՞ք ինչպես է դա տեղի ունենում: Ծույլ մարդիկ ստեղծում են ինչ-որ մեխանիզմներ, որոնք ավտոմատացնում են իրենց աշխատանքը և արդյունքում նրանք ավելի քիչ են աշխատում: Այսինքն, նրանք նույն ծույլ մարդն են, բայց նրանց ստեղծած մեխանիզմները երբեմն ստացվում են այնպես հանճարեղ, որ օգտակար են դառնում ողջ մարդկությանը կամ թեկուզ մարդկանց նեղ շրջանակներին: Սակայն ծուլության այս դրական ազդեցությունը հազվադեպ է հանդիպում և մի համոզեք ինքներդ Ձեզ, որ դա կլինի հենց Ձեզ հետ: Ընդհանուր առմամբ, ծուլությունը թշնամի է, որը չի թողնում մեզ առաջ շարժվել: Հետևաբար` դրա դեմ պետք է պայքարել:

Իսկ պայքարելը սկսվում է առաջին հերթին մտքերից և գիտակցությունից: Ծուլանում են բոլորը, ես էլ եմ ժամանակ առ ժամանակ ծուլանում: Բայց այդ ծուլանալու պահերին, ես մտովի պատկերացնում եմ, որ սրանից 5 տարի անց իմ ծուլության պատճառով ես կրկին նույն տեղում եմ լինելու, կամ թեկուզ մի փոքր աճ լինելու է, բայց ոչ թռիչք, և այդ ժամանակ ասես մի բանով հարվածեն գլխիս, դա սթափեցնում է և աշխատելու նոր ուժ ու եռանդ է տալիս: Իմ դեպքում դա գործում է միշտ: Չգիտեմ` կգործի նույնը Ձեր դեպքում, թե ոչ, բայց երբ ծուլանաք, պատկերացրեք, որ 5, 10 կամ 15 տարի անց Ձեզ մոտ կրկին ամեն ինչ նույնն է, աճ չկա, իսկ պատճառը` Ձեր ծուլությունն է:

Ծուլությունը նման է հանձնվելուն: Այսինքն, դուք չեք անում այն, ինչ գիտեք, որ պետք է անել: Ծուլությունը նաև պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Իսկ այս գծերը չեն մտնում հաջողակ մարդկանց բնավորության գծերի մեջ: Հետևաբար, հիշեք՝ ծուլանալու ժամանակ չկա: Ոչ, ես չեմ ասի կյանքը կարճ է, կյանքը բավական երկար է, եթե ապրում ես այն լիարժեք և պլանավորած: Ուղղակի այստեղ հարցը նրանումն է, թե երբ դուք կհասնեք հաջողության՝ 25 տարեկանո՞ւմ, 30, 60, թե՞ երբեք:

Եվ վերջում կտամ մի պրակտիկ խորհուրդ ծուլության դեմ: Մի քնեք ուշ: Ավելի լավ է քնել 12-ից ոչ ուշ, զարթնել շուտ, թարմ և առույգ, քան մի քանի ժամ ավել աշխատել, բայց հաջորդ օրը ոչ արդյունավետ անցկացնել: Այսքանը 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»