Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Մտորումներ

Արդյո՞ք լինում են կյանքում հրաշքներ

Հեղինակ՝ Demetra

Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ տարիքում ունեցել է երազանքներ և միշտ ցանկացել, որ դրանք ի կատար ածվեն: Բայց տարիքի հետ մեկտեղ մենք դադարում ենք երազել և ունենում ենք ուղղակի նպատակներ, որոնց ձգտում ենք հասնել: Իսկ ի՞նչ է երազանքը: Երազանքը մեզանից շատերն ընկալում են որպես անիրականալի մի երևույթ, որը կարող է տեղի ունենալ մեզ հետ:
Իսկ ի՞նչ է հրաշքը: Հրաշքներին սկսում ենք չհավատալ արդեն պատանեկության տարիներից սկսած: Հրաշքներն այն ամենն է, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, որը մեր պատկերացումներից դուրս է:

Իսկ արդյո՞ք գոյություն ունի հրաշք երևույթը, ե՞րբ է այն տեղի ունենում, ինչպե՞ս: Այո՛, հրաշքներ լինում են: Դրանք տեղի են ունենում, երբ մենք հավատում ենք դրանց: Ապացուցված է, որ մարդու նույնիսկ չարտասանած խոսքը չի կորչում, այլ մնում է տիեզերքում և որոշ ժամանակ անց իրական դառնում մեկ ուրիշի միջոցով: Եթե մենք ունենք երազանք, ապա վաղ թե ուշ այն կատարվելու է, միայն պետք է հավատալ և անընդհատ հիշել դրա մասին:

Հրաշքները տեղի են ունենում անկախ մեր ցանկությունից: Դրանք այնքան անսպասելի են ու հաճելի, որ մի ակնթարթում կարող են երջանկացնել մարդուն և դեռ երկար ժամանակ մնալ նրա հիշողության մեջ: Մենք բոլորս սովոր ենք ասել, որ հրաշքներ չկան: Դա մեր կողմից թույլ տրված ամենամեծ սխալն է, քանի որ հրաշքներ չեն լինի, եթե մենք չհավատանք և չսպասենք դրանց: Եկեք մանկան պես հավատանք հրաշքների և մեր երազանքների իրականացմանը և կտեսնենք, թե ինչքան հրաշալի պահեր կլինեն մեր կյանքում, հենց այսօրվանից սկսած:

Հեղինակի մասին

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

15 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»