Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հեղինակային առակներ

Անցորդն ու ժպտացող տղան

Անցորդը հոգնած վերադառնում էր տուն: Նա քայլում էր փողոցով, նրա դիմաց մարդիկ էին դուրս գալիս, ապա այդ մարդիկ անցնում էին նրան, իսկ նա շարունակում էր քայլել: Բայց նման մարդկանց անցորդը շատ էր տեսել, տեսնում էր նրանց ամեն օր` տուն վերադառնալիս: Բայց այդ օրը նա տեսավ մեկին, ով զարմացրեց իրեն: Նրա դիմացից, մոտ 50 մետր հեռավորությունից, մի տղա էր գալիս: Նա բարձրաձայն ծիծաղում էր, ապա ծիծաղը վերածվում էր ժպիտի, այդ ժպիտը նա փոխանցում էր պատահական անցորդներին, կարծես բարևում էր նրանց ցածրաձայն, և շարժվում էր առաջ: Տեսքից նա խենթ չէր, ոչ էլ հիմար, բայց ինչո՞ւ էր ծիծաղում:

Անցորդը սովոր չէր նման մարդ տեսնել փողոցում: «Երևի հետը ինչ-որ լավ բան է պատահել և նա չի կարողանում երջանկությունը թաքցնել» — մտածեց անցորդը, — «բայց տեսնես ի՞նչ է պատահել: Երևի լավ աշխատանք է գտել, կամ միգուցե ինչ-որ աղջկա է հանդիպել, կամ էլ ինչ-որ մրցանակ է շահել, կամ պարզապես հետաքրքիր տեղ է շտապում»: Այս ամենը անցորդը հասցրեց մտածել մի քանի վայրկյանում, քանի որ տղան մոտենում էր: «Հետաքրքիր է, միթե աշխարհում դեռ կան երջանիկ մարդիկ, ովքեր կարող են հենց այնպես ժպտալ», — շարունակեց մտածել անցորդը, — «Եվ ինչու բոլոր մարդիկ չեն այդպիսին, ինչո՞ւ ես չեմ այդպիսին»: Նա նայում էր տղային, որն ասես երջանկություն էր սփռում շրջապատում, և անտարբեր մարդկանց դեմքերին նույնպես ժպիտ էր հայտնվում: Վերջապես տղան հասավ նրան, անցավ նրանից, իսկ անցորդը շարունակում էր մտածել: «Իսկ ինչ, եթե նրա հետ ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես նա երջանիկ է: Միթե՞ չի կարող երջանիկ մարդը ժպտալ փողոցում, հենց այնպես, միթե՞ դրանով նա չի փոխանցում իր երջանկությունը ուրիշներին»: Այդ 50 մետրը, այդ 30 վայրկյանը, որ անցորդը նայում էր տղային, շատ բան փոխեցին նրա հայացքներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Ես կարծես ճանաչում եմ “երջանիկ” անձնավորությանը…
    Դա մենք ենք, Հաջողության Բլոգի հեղինակներն ու ընթերցողները: Կարողանում ենք ժպտալ կյանքին ու մեր ժպիտն ուրիշներին փոխանցելը մեր առաքելությունն է, որը կատարում ենք սիրով

  • Իմ սիրելի, ''Հաճողության բլոգ'', որքան ծանոթ է ինձ այս իրավիճակը, շնորհակալ եմ, որ գրեցիք: Պարզապես կարդալուց ինձ հիշեցի ու ցանակացա էսպես, ուղղակի, կիսվել ձեզ հետ:)

  • Մարդիկ երբ դառնում են անտարբեր դու սկսում եմ ինքդ քեզ համար ուրախանալ , ինքդ քեզ հետ կսիվել ինքդ քեզ ժպտալ ու չգիտես ինչի մեկ մեկ իրանց թվումա թե դու գիժ ես կամ էլ …. մի խոսքով: Բայց դե խնդիրը քո մեջ չի այլ իրանց:((((((((((

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»