Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Եթե հուսահատված եք…

«Լինում են օրեր, երբ ես չեմ ուզում վեր կենալ անկողնուց», «լինում են օրեր, երբ ուզում եմ հանձնվել», «լինում են օրեր, երբ ուզում եմ թողնել ամեն ինչ», «լինում են օրեր, երբ հուսահատությունն այնքան մեծ է, որ այլևս ելք չի երևում»: Կարծո՞ւմ եք սրանք իմ խոսքերն են: Ոչ, մոտիվացիայի առումով ինձ մոտ ամեն ինչ լավ է: Այս խոսքերը ես վերցրել եմ տարբեր հաջողակ մարդկանց աուդիոգրքերից. մարդիկ, ովքեր մեր աչքերում անհաղթելի են և որոնց մոտ միշտ ամեն ինչ լավ է: Եվ եթե այդ մարդկանց մոտ են լինում նման օրեր, եթե նույնիսկ նրանք են երբեմն հուսահատվում, ապա ինչո՞ւ դա պետք է չլինի մեզ մոտ:

Ընդհանրապես, միջին վիճակագրական մարդուն թվում է, որ այն իրավիճակները, հիասթափություններն ու խնդիրները, որոնք իր մոտ լինում են, ուրիշ ոչ մեկի մոտ չեն լինում: Եվ դա լիովին բացատրելի է: Ամեն մարդ տեսնում է աշխարհն իր տեսանկյունից, ամեն մարդու աշխարհի կենտրոնում ինքն է կամ ինչպես Դեյլ Քարնեգին է նշում՝ ամեն մարդու համար իր ատամի ցավն ավելի կարևոր է, քան սովը հեռավոր Չինաստանում, որը խլում է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Հուսահատության պահեր ինձ մոտ էլ են շատ եղել տարիներ առաջ և դրանք ոչ թե օրեր էին, այլ ամիսներ: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցել են, ամեն ինչ փոխվել է: Փոխվել է ոչ թե շրջապատը, փոխվել են ոչ թե մարդիկ, փոխվել են ոչ թե հանգամանքները, այլ փոխվել եմ ես և արդյունքում՝ մնացած ամեն ինչը:

Հիասթափության հետ կապված 3 բան հիշեք:շ.

1. Դա ժամանակավոր է,
2. Ոչ ոք չի կարող փոխել դա, եթե ոչ դուք,
3. Նման պահերին ինչ-որ բանով զբաղեցրեք ձեզ: Մի թողեք, որ ձեր ուղեղը ժամանակ ունենա վատ բաների մասին մտածելու և ճնշվելու:

Եվ վերջում, հուսահատության պահերին կարդացեք Հաջողության բլոգ 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»