Հետաքրքիր է

Ռեյչել Բեքվիթի վերջին ցանկությունը

Սա հուզիչ մի պատմություն է 9-ամյա աղջկա մասին, ով ոգեշնչեց հազարավոր մարդկանց բարեգործության: Իր 9-ամյա տարեդարձի կապակցությամբ Ռեյչել Բեքվիթը չէր խնդրել ոչ խաղալիքներ, ոչ տիկնիկ, ոչ նոր շոր, ոչ էլ կոշիկներ: Փոխարենը, փոքրիկ Ռեյչելը ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքից ցանկացել էր, որ իր հարազատներն ու ընկերները նվիրաբերեն այդ գումարները Charity Water բարեգործական կազմակերպությանը, որն օգնում էր մարդկանց զարգացող երկրներում գոյատևել խմելու ջրի անբավարարության պայմաններում: Նրա ցանկությունն էր հավաքել 300 դոլար, որը հնարավորություն կտար փրկել ջրի կարիք ունեցող 15 մարդու կյանք:

«2011 թվականի հունիսի 12-ին լրացավ իմ 9 տարին», — գրում է միջոցների հավաքագրման նպատակով բացված իր հատուկ էջում Ռեյչելը, — «Ես իմացա, որ միլիոնավոր մարդիկ չեն ապրում մինչև իրենց 5 տարեկանը: Եվ ինչո՞ւ: Որովհետև նրանք չունեն մաքուր, խմելու ջուր: Այդ պատճառով ես որոշել եմ իմ այս ծննդյան օրը նշել ոչ այնպես, ինչպես միշտ: Ես խնդրում եմ բոլորին, ում ես ճանաչում եմ, նվերներ գնելու փոխարեն նվիրաբերել այդ գումարներն իմ նախաձեռնությանը»:

Նրա ցանկությունն էր հավաքել 300 դոլար, բայց հաջողվեց հավաքել ընդամենը 220-ը: Դա նրան շատ տխրեցրեց: Բայց դեռ հույս կար, որ մնացած գումարը կհաջողվի հավաքել հաջորդ տարում: Դժբախտաբար նրան վիճակված չէր ապրել մինչև իր ծննդյան հաջորդ օրը: Ռեյչելը դարձավ այն 15 մեքենաների ուղևորներից մեկը, որոնք սարսափելի ավտովթարի ենթարկվեցին: Հիվանդանոցում մի քանի օր անցկացնելուց հետո, նրան անջատեցին կյանքի արհեստական ապահովման սարքավորումից, քանի որ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Եվ միայն հրաշք էր, որ այդ ավտովթարում նրանից բացի ոչ ոք չմահացավ:

Աղջկա մահվան մասին լուրը տարածվելու հետ միաժամանակ տարածվեց նաև լուրը նրա վերջին ցանկության մասին: Հազարավոր մարդիկ ողջ աշխարհից հանձն առան աղջկա վերջին ցանկությունն իրագործելու` շարունակելով նվիրաբերությունը նրա էջում: Այն դարձավ ամենամեծը Charity Water կազմակերպության պատմության ընթացքում: Շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հավաքել մոտ մեկ միլիոն դոլար և նվիրաբերումները դեռ շարունակվում էին: Հավաքված միջոցները բավականացրեցին, որպեսզի փրկել 600 000 մարդու կյանք:

Ռեյչելն անսովոր բարի երեխա էր, նա միշտ փորձում էր օգնել այլ մարդկանց: Նա երկու անգամ երկարացրել էր իր հյուսերը, ապա կտրել դրանք և նվիրաբերել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Եվ նույնիսկ իր մահից հետո նրան հաջողվեց փրկել ևս մեկ ծանր հիվանդ երեխայի կյանք, ով կարիք ուներ դոնորային օրգանների:

Բարի եղեք…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»