Ցանկացած տարիքում, անկախ ամեն ինչից, մեզանից յուրաքանչյուրի կյանքում մեծ դեր է խաղում շրջապատը: Ուստի շրջապատի հարցում պետք է ճիշտ ընտրություն կատարել: Շատերի մոտ ծխախոտ օգտագործելը և նման բաները սկսվում են հենց դեռահասության տարիներից, իսկ պատճառը, ինչպես կռահեցիք ինքներդ, շրջապատի վատ ազդեցությունն է: Փորձեք ձեր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք ինչ-որ բանով ձեզանից առավել են: Այդպես դուք կսովորեք ավելի շատ և միշտ աճելու տեղ կունենաք:
Հեղինակի մասին
Աշոտ Նանայան
«Փոխիր կյանքդ-2»
Իմ կյանքը փոխվեց այն ժամանակ, երբ սկսեցի այլ կերպ մտածել: Մեր մտքերը, ասես անտեսանելի հայելու միջով, արտացոլվում են դեպի արտաքին աշխարհ, որտեղ բոլորովին այլ տեսք են ընդունում: Այն, ինչը ոչ նյութական է թվում, արտացոլումից հետո դառնում է նյութական, շոշափելի: Արտաքին աշխարհը փոխելու համար նախ պետք է ինքներս փոխվենք, և դա պետք է սկսենք հենց մտքերից:

Hastat…