Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Ոչինչ չի կարող կանգնեցնել ձեզ

Դուք չեք կարող կանգնեցնել մարդուն, ով լի է վճռականությամբ հասնելու հաջողության: Դուք չեք կարող այնպես անել, որ նա ետ կանգնի իր մտադրություններից: Կանգնեցրեք նրան արգելքներով լի ճանապարհի վրա և նա կօգտագործի դրանք որպես աստիճաններ՝ հաջողության հասնելու համար: Խլեք նրանից իր բոլոր փողերը և նա կօգտագործի աղքատությունը որպես մոտիվացիա՝ նոր բարձունքների հասնելու համար: Հաջողակ մարդիկ գործողությունների ծրագիր ունեն: Նրանք ընտրում են ուղղությունը և չեն շեղվում դրանից: Նրանք շարժվում են ուղիղ դեպի նպատակը: Նրանք ետ չեն դառնում ճանապարհից, երբ դժվարությունների են հանդիպում: Ընդհակառակը, նրանք կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց (Ջո Գրիֆֆիտ, մոտիվացիայի հարցերով մասնագետ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»