Մտորումներ

Ինչո՞ւ ենք մենք ուզում հաղթել Armnetawards-ում

Դուք կարծես զգում եք, թե ես երբ եմ հիասթափված ու հոգնած, ու տեղադրում եք այնպիսի հոդվածներ, որոնցից ես կրկին ոգեշնչվում եմ, մեծ ուժ եմ հավաքում ու շարունակում եմ պայքարել (Անի Պողոսյան):

Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր աշխատել և աշխատում են այս սայթի վրա, իրոք, վստահեցնում եմ ձեզ, որ ձեր աշխատանքը տալիս է իր արդյունքը, և ես այսուհետ կփոխեմ ապրելաոճս, ես կանեմ ամեն ինչ, որ ես էլ գտնեմ իմ հաջողությունը, որը կարծում եմ` այդքան էլ հեռու չէ (Դավիթ):

Ցանկանում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել այս սայթի համար… success.am-ը ես հայտնաբերեցի ինձ համար շատ դժվար ժամանակահատվածում.. և դուք դարձաք իմ ամենամեծ խորհրդատուն ու օգնականը… ձեր շնորհիվ է, որ ես ոչ թե տրվեցի հուսահատությանը, այլ սկսեցի ձգտել ավելիին…….. (L.a.r.a):

Անկեղծ եմ ասում բլոգի գրառումները իմ կյանքում շատ բան են փոխել (Անահիտ):

Եթե Դուք ժյուրիի անդամ եք, խնդրում ենք դիտարկել մեր կայքը որպես թեկնածու «Լավագույն բովանդակություն» անվանակարգում: Եթե Դուք ժյուրիի անդամ չեք, կարող եք քվեարկել մեր կայքի օգտին «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում` ուղարկելով 1039 թիվը 1041 կարճ համարին: 1 SMS-ի արժեքն է 50 դրամ: Միևնույն հեռախոսից հաշվարկվում է միայն 1 ձայն:

«Հաջողության բլոգ» ջան, ինչպես կասեր Կարպ Խաչվանքյանը.
ՀՈԳԱՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Ես կարճ կասեմ: Դո՛ւք սկսեցիք ինձ մոտիվացնել: Ես ձեր կայքին հետեվում եմ մի քանի ամիս ընդամենը, եւ այսօր իմ աշխատանքները խոստացավ ընդունել քաղաքի լավագույն սուպերմարկետների ցանցերից մեկը: Դա իմ նպատակին հասնելու բազմաթիվ կետերից երրորդն էր: Ձեր շնորհիվ ես հասկացա, որ կարող եմ եւ ոչ միայն` պարտավոր եմ:
Շնորհակալ եմ քեզանից իմ ԴՐԱԿԱՆ «ընկեր» (Հռիփսիմե):

Ես, ինչպես բոլորը, 2-րդներից էի, սկսել էի իմ փոքր բիզնեսը, մի քանի ամիս աշխատելուց հետո արդեն վարկերս ուտում էին ինձ, գործն առաջ չէր գնում, ոչինչ չէր ստացվում, ամեն վայրկյան բողոքում էի, բողոքում էի Հայաստանից, բողոքում էի գրիչի չգրելուց, գլխացավեր ունեի, ճնշումս ցածր էր, Իսպանիան սպասում էր ինձ, ու մի օր էլ, անցյալ տարվա ամռանը, ոչ մի կերպ չէի կարողանում քնել, չգիտեմ էլ ոնց, ինչ ՀՐԱՇՔՈՎ հայտնվեցի Ձեր բլոգում հարգելի Լուկա, ու…
Ու հենց այդ գիշերվա ընթացքում, բաց թողած հոդվածները կարդալուց հետո զգացի, որ արդեն հերիք է: Ես ժամանակին, ինչպես բոլորը, նայել էի Secret-ը, կարդացել էի Քարնեգի, ուղղակի հետո մոռացել էի (երևի թե սկզբում ավելի էֆֆեկտիվ է, երբ ինչ-որ մեկը ընկերոջ նման հուշում է), ու այդպես Դուք փոխեցիք իմ աշխարհայացքը, սովորեցրեցիք ինձ ապրելու ավելի լավ ձև, ես այսօր վերևից եմ նայում հերթական անհաջողություններին, անցնում եմ դրանց վրայով, ժպտում եմ, ու ասում` ինչքան ձանձրալի կլիներ կյանքս առանց այդ անհաջողությունների, մոտ 2 ամիս առաջ գնացի Նոյան Տապան ու սովածի պես միանգամից թեմային վերաբերող մի 10 հատ գիրք գնեցի, երբևէ, ոչ մի անգամ այդքան արագ չէի կարդացել, ԵՍ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՆՁԱՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ, սկզբում մտածում էի, ինչ լավ է, որ մարդկանց միայն 5 տոկոսն է դա զգում, հետո Ձեր օրինակով որոշեցի ես էլ զբաղվեմ բարի գործով, իմ ամենամոտ մարդկանց ասեմ այդ մասին, բայց դե մարդիկ, ընթերցողներից մեկի բերած օրինակի նման, մտածում են, որ այդպես լիներ բոլորն էլ հաջողակ ու երջանիկ կլինեին, ու շարունակում են ապրել` իրենց համարելով ոչինչ այս տիեզերքում: Այսօր նույնիսկ ճնշումս կարգավորվել է, շատ չեմ քնում, վայելում եմ երիտասարդությանս ամեն մի ժամը (քանի որ այլևս չեմ լինի 25 տարեկան), անցյալ շաբաթվանից սկսել եմ գնալ մարզասրահ, խանութիս գործերը կարգավորել եմ, ես հավատում եմ, որ շուտով զբաղեցնելու եմ առաջին տաս հարկատուների ցանկը, այլևս չեմ բողոքում, չեմ տրտնջում, իսկ եթե ինչ-որ մի բան էլ ուզում եմ փոխել, անում եմ ինչ կարող եմ ու վերջ: Շնորհակալություն (Ավետ):

Շատ եմ հավանում այս էջը, ապրեք, շնորհակալություն, որ կաք, գրում եք ու ոգևորում եք մարդկանց, մի քանի ամիս առաջ ուզում էի թողնել աշխատանքս, շատ էի աշխատում ու շատ քիչ վարձատրվում, ավելի լավ առաջարկ էի ստացել, բայց այստեղ մի առանձին ճյուղ էի ստեղծում, որը միայն ամիսներ հետո էր աշխատելու ինձ համար, չթողեցի, որովհետև մայրիկս համոզեց ու հիմա ամեն օր ավելի շատ գումար եմ աշխատում, քան երեկ: Հիմա էլ է դժվար, բայց գիտեմ մի քիչ էլ ու մի քանի տարուց ամբողջ Հայաստանը կնվաճեմ, ու շատ աշխատատեղեր կստեղծենք մարդկանց համար, կկարողանամ պատրաստել նվիրված ու պատասխանատու աշխատողներ: Հավատացեք դուք նույնպես ներդրում ունեք իմ մտածելակերպի փոփոխության մեջ (Անի):

Արդեն մեկ տարի և ավելի է, ինչ հետևում եմ այս բլոգին, ամեն օր առավոտյան` մինչև բուն աշխատանքին անցնելը, սկզբից հետևում եմ ձեր բլոգի նորություններին և հետո իմ բուն մասնագիտական գործին, ունենք նաև սեփական բիզնես, որին, Լուկա ջան, Ձեր մոտիվացիաներով մեծ իմպուլս եք տալիս, շնորհակալ եմ, որ Դուք կաք, իմ կյանքում, բիզնեսում դժվարություններին, սխալներին չհանձնվելու մեծ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ ԵՔ:
ԼԱՎ ՄՆԱՑԵՔ (Արեգա)

Բարև Ձեզ․․․նախ ասեմ շատ եմ սիրում այս բլոգը և անընդհատ կարդում եմ նյութերը․․․շատ հաճելի է․․․դեռ նոր էի հայտնաբերել այս բլոգը, չեմ հիշում, թե ինչպես գտա, բայց այն եմ հիշում, որ նյութերը կարդում էի և անընդհատ նորն էի բացում, բոլորը շատ հետաքրքիր էին ինձ համար։ Եվ այդ նյութերը կարդալուց հետո մի այնպիսի քայլ արեցի, որ ընկերուհիներս զարմացել էին, թե այդպիսի ինքնավստահություն, որտեղից հայտնվեց ինձ մոտ, և այդ ինքնավստահությունը ինձ Հաջողության բլոգն էր ներշնչել (Նազելի):

Շատ ուրախ եմ, որ մեզ մոտ գոյություն ունի նման կայք, քանի որ մեր ժողովրդին հատուկ է վատատեսությունը և անհավատ վերաբերմունքը իր ուժերի և շրջապատի նկատմամբ: Կարդալով նման պոզիտիվ մտքեր` ինքնաբերաբար դառնում ես վստահ և լցվում հավատով, որ դու էլ կարող ես ունենալ այն, ինչ ցանկանում ես: Եվ իրոք դեպի հաջողություն ճանապարհը պարզ է` հավատալ քո ուժերին: Ինչպես ասել է Ալֆրեդ Դանիել Բրյունեն. «Ոչ հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը, հաջողակները` իրենք իրենց»: Սա դարձել է իմ կյանքի նշանաբանը (Անահիտ):

Մի բան ասեմ, մոտս այնպիսի տպավորություն է, որ մտքերս կարդում եք, ամեն անգամ, երբ մի խնդրի առջև եմ կանգնած լինում, չգիտեմ թե ինչ անեմ, զայրացած միացնում եմ համակարգիչը, մտնում եմ այս կայքը, ու միշտ այդ օրվա նյութը իմ մտացածի մասին է լինում, արդեն երբ ինչ -որ մի բան ինձ տանջում է, գիտեմ պատասխանն այստեղ եմ գտելու (Եվա):

Շնորհավորում եմ Հաջողության բլոգ! Շնորհավորում եմ մեզ, որ բլոգի հետ կարողացանք բացահայտել մեզ, ու մեր անսահման կարողությունները: Շնորհակալություն Հաջողության բլոգ, որովհետև քո հետ ես սկսեցի իմ ուղին ու շնորհավոր և երկաաաաաաաաաաար տարիների կյանք բլոգին! (Արա):

Շատ օգտակար խորհուրդներ են տեղադրվում այս կայքում, շնորհակալ ենք դրա համար: Կարծում եմ, եթե կարողանանք կիրառել դրանք մեր կյանքում, փոխենք մեր մտածելակերպը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ, ապա կունենանք լուրջ ֆինանսական հաջողություններ (Սուրեն):

Նախքան ձեր բլոգին հետեւելը քիչ-քիչ դառնում էի փնթփնթան (մի քանի տեղ եմ միշտ աշխատել, 3 տարի էլ չէի աշխատում) սկսել էի չարանալ որոշ մարդկանց հանդեպ, իրենց հաջողությունները ինձ ոչ միայն չէին ուրախացնում, այլ բարկացնում էին… շատ դժվար շրջան էր (եթե ինձ կողքից հետեւեին, ես կամաչեի): Որոշեցի գնալ խոստովանության:
ՈՒ ինտերնետը փորփրելուց հանկարծ տեսա ձեր բլոգը: Շատ շնորհակալ եմ ձեզ:
Հիմա ինձ քիչ թե շատ ուժեղ եմ զգում, ու պատկերացրեք, որ շատ ուրախ կլինեմ, որ հետեւեն ինձ:
Ինչպես հիմա, այնպես էլ իմ ամբողջ կյանքում որոշել եմ հետեւել ձեզ:)
Անպայման ցանկանում եմ ասել, որ ամեն առավոտ իմ սուրճը ձեզ հետ եմ վայելում:
Դուք ինձ համար փոխարինեցիք ե՛ւ հոգեբանի, ե՛վ քահանայի դերը: Այսքանը, շաաաաաատ եմ սիրում ձեզ: Մուահ (Հռիփսիմե)

Լուկա ջան նորից շաաաաաաատ շնորհակալություն
Գիտեք վերջերս եմ գտել այս օգտակար ինֆորմացիայի գանձարանը և ավելի ու ավելի եմ հիանում: Այնքան բան կա դեռ կարդալու…
Ամբողջությամբ կարդացի բոլոր հոդվածները ժեստերի մասին: Հիմա, որ սպառազինված եմ Ձեր տված տեղեկություններով, ավելի ուշադիր կլինեմ զրուցակիցներիս ժեստերին:
Շնորհակալություն (Էմմա):

Սիրելի «Հաջողության Բլոգ», չեք պատկերացնի, թե ինչ անհամբերությամբ եմ սպասում ձեր հերթական հոդվածին: Յուրաքանչյուր անգամ սկսում եմ առավել արդյունավետ օգտագործել իմ ժամանակը: Անչափ շնորհակալ եմ, որ արթնացրեցիք իմ մեջ եղած բոլոր քնած նպատակները:
Վստահ ասում եմ, որ ձեր բլոգի առաքելությունն անգնահատելի է մեզ համար:
Շնորհակալություն (Հռիփսիմե):

Բարև բոլորին))))))))))))) Նախ ասեմ, մշտապես հետևում եմ այս բլոգին))) Այն ինձ շատ է օգնում շատ հարցերի նայել այլ կերպ և շատ բան փոխել իմ մեջ դեպի լավը)))))) Ասեմ, որ ես ինքս զգացել եմ` ինչքան բացասականի մասին ես մտածում, այնքան բացասականն ես ձգում դեպի քեզ..)))))) Շատ դեպքերում դժվար է կենտրոնանալ միայն դրականի վրա, բայց պետք է հիշել, որ մարդու համար անհնարին ոչինչ չկա))))))))) (Անահիտ):

Կարծում եմ՝ հայկական բլոգոսֆերայում ամենաօգտակար, մոտիվացնող, նոր ու դրական կայքը սա է: Այն անհրաժեշտ է մեր հասարակության համար՝ էլ ավելի լավը դառնալու համար (Սիրարփի):

Հաջողության բլոգը իմ համար հաջողությունա (Արտյոմ):

Ամեն անգամ կարդալով ձեր գրառումները մի տեսակ սկսում եմ նախանձել այն մարկանց ովքեր նույնպես կարդում են և բացահայտում նորանոր գիտելիքներ իրենց համար. մի տեսակ ուզում եմ մենակ կարդալ, որ օրիգինալ դառնայի :ՃՃՃՃ Շատ շնորհակալություն հյութեղ հոդվածների համար, երբեք չդադարեք գոյություն ունենալ, ես ձեր մեծ երկրպագուն եմ, միշտ սպասում եմ ձեր տնտեսագիտական, հոգեբանական և փլիսոփայական ամենակոնկրետ և ճշտված ինֆորմացիաների և հոդվածներին :ՃՃՃՃՃ (Անի)

Хочу от всего сердца поблагодарить вас за такую большую и добрую работу!!!!!!!!!!!!! я каждый день с нетерпением жду вашего письма, эти статьи помогли мне во многом!!!!!!!!!! (Мариам):

Մի քանի ամիս է, որ այցելում եմ Ձեր կայք: Շատ ուրախ եմ, որ այն կա և երիտասարդներին ճիշտ ուղղությամբ է տանում: Ես վաղուց դուրս եմ եկել այդ տարիքից, բայց անգամ մեզ` իմ տարեկիցներին Ձեր կայքը կարող է շատ օգտակար լինել (Իրինա):

Մերսի, շատ լավ կայք, շատ լավ թեմաներ, հետաքրքիր, մի խոսքով շատ հաճույքով եմ կարդում ու փորձում հետևել իմ համար կարևոր խորհուրդներին (Գոռ):

Ձեր հոդվածները ամենալավ գիրքն է կամ ուղեցույցը ինձ համար, ես Ձեր առաջին ընթերցողներից եմ, մեծ ոգևորությամբ անընդհատ սպասում եմ հաջողության բլոգի թարմացմանը, ու եթե փողի վերածեմ, Դուք շատ մեծ գումարի օգնություն եք ցույց տվել ինձ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, սա գովազդ չէր (Գրիգորյան):

Հենց այսօր շատ խիստ ծրագրած օր է լինելու ինձ մոտ, ոգևորվեցի՝ որ մտքիս դնեմ ամեն ինչ կհասցնեմ: Շնորհակալություն (Առաքելյան):

Ինձ համար էլ success.am-ը դարձավ մոտիվացիա, երբ այստեղ կարդացի մի միտք, որն ամբողջությամբ կիսում եմ, որ երջանկությունը փողի մեջ չէ, երջանկությունը այն ստեղծել կարողանալու մեջ է: Իսկապես հիանալի է, որ կան ձեզ նման մարդիկ, որ ունակ են ոգևորելու և ոգեշնչելու, որ մարդկանց մղում են վեհ նպատակների` միաժամանակ օգնելով իրականացնել դրանք (Վանուհի):

Ուզում եմ անչափ եւ խորին շնորհակալությունս հայտնեմ այս կայքի հեղինակներին եւ ադմինիստրացիային, քանի որ ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ քրտնաջան աշխատանք է պահանջվում կայք էջ ստեղծելիս: Իսկ այս կայքի մասին խոսքերն ավելորդ են: Շատ անհրաժեշտ, զարգացնող, ինքնակատարելագործման լավագույն միջոցն եմ համարում այսպիսի կայքերը: Ձեզ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ եմ մաղթում ու թող որ միշտ նոր նյութերով լեցուն լինի կայքը (Լիլի):

Ես այս կայքի մասին շատ եմ խոսում, շատ եմ պատմում: Ու ինձ հաճելի է, որ երբևէ ոչ մի նյութի համար չեմ «արդարացել», չեմ ասել, թե. «դե լավ, այսպես էլ է պատահում, դե հիմա, լավ նյութ չէր…»:
Չէ: Նյութերը միշտ կարգին, «մաքուր» վիճակում են: Չկա այդպիսի նյութ, որը ասելիք չունենա: Դեռ առիթ չի եղել մտածելու, թե այս կամ այ այն նյութը վատն էր: Ամեն նյութի վրա հատ առ հատ աշխատանք է տարված. դա զգացվում է :
Ու օրս լուսավոր սկսվեց: Ժպտում եմ ու այսօր նոր կյանք եմ սկսում))))
Շնորհակալ եմ ձեզ: Ուրախ եմ, որ ձեր պես մարդկանց եմ ճանաչում, ուրախ եմ, որ այս «խոսքի հարթակում» ձեր թիմի պես ավագ սերունդ կա, ումից ես կարող եմ հանգիստ սովորել: Գալիս եմ «Հաջողության բլոգ» ու հանգստանում եմ, սովորում եմ, խելք եմ հավաքում:
Ճիշտ է, հաճախ չեմ մեկնաբանում, բայց ամեն օր այստեղ եմ: Առավոտյան իմ բլոգը, սոցցանցերն ու թերթերը բացելու հետ հավասար «Հաջողության բլոգն» եմ բացում: Սա, կարծում եմ, կայքի հաջողության ամենամեծ ապացույցն է. չէ՞ որ դուք մարդկանց առօրյայի մի մասն եք դարձել:
Ձեզ շա՜տ սիրում եմ :
Շնորհակալ եմ)))))))) (Սյունե Սևադա):

Շնորհավորում եմ Հաջողության բլոգի ողջ թիմին: Ձեր բլոգը մեր ժամանակներում ամենավառ ապացույցն է առ այն, որ ամեն Բարի ու սրտով արված աշխատանք վարձատրվում է /այս դեպքում ոչ նյութական վարձատրության մասին է խոսքը, հոգևորի/: Մաղթում եմ էլ ավելի մեծ բարձրունքներ ու առաջխաղացում: Շնորհակալություն, որ դուք կաք… (ARMplaneta):

Ես կարծես ճանաչում եմ «երջանիկ» անձնավորությանը…
Դա մենք ենք, Հաջողության Բլոգի հեղինակներն ու ընթերցողները: Կարողանում ենք ժպտալ կյանքին ու մեր ժպիտն ուրիշներին փոխանցելը մեր առաքելությունն է, որը կատարում ենք սիրով (Գոհար):

Շատ խորաթափանց ու միևնույն ժամանակ շատ հետաքրքիր հոդվածներ, որոնք կարդալուց հնարավոր չէ քեզ երջանիկ չզգաս ու հաշվի չառնես այդ բառերի իսկությունը: Շնորհակալություն եմ հայտնում այս կայքի ողջ անձնակազմին (Արտակ Հովհաննիսյան):

Շնորհավորում եմ ձեզ, շատ լավ կայք է, որում կա այն ամենը, ինչը պետք է հաջողակ լինելու համար: ինձ թվում է բոլորն էլ հետաքրքրված են դրանով և ձեր կայքը կօգնի նրանց (Կրիստինա Ավագյան)

Այն. ինչ դուք եք անում շատ անհրաժեշտ է: Պահեք նույն ոճն ու ոգևորությունը: Պետք է ամեն ինչ անել, որ ձեր բլոգի այցելուները շատանան, կարդան ու հասկանան, որ դժվարությունները խոչընդոտ չեն կարող լինել մեր ճանապարհին (Սամվել Գևորգյան):

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընթերցողների և ոչ ընթերցողների անունից: Հայերեն լեզվով երկար սպասված սայթը վերջապես գոյություն ունի և նպաստում է մեր ժողովրդի և երկրի ինտեգրմանը միջազգային հանրությանը և գործընթացներին: Սայթը ունի բացառիկ և յուրահատուկ նշանակություն մեր ժողովրդի գիտակցության բարձրացման հարցում և կնպաստի ապագայի կերտման նշանավոր և կարևոր հարցերի լուծմանը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԹԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ (Արմեն Մարկոսյան):

Հարգելի Լուկա, իսկապես այս բլոգը մեզ շատ բան է տալիս` գիտելիք, ինքնավստահություն, լավատեսություն ու այլ լավ խորհուրդներ (zaraavi):

Լուկա ջան շատ շնորհակալ եմ Ձեզանից.. բառերով չեմ կարողանում արտահայտել… Ձեր բլոգը ինձ իրոք շատ է օգնում… այսօր մի դեպքի պատճառով մի քիչ ընկճվել էի.. բայց Ձեր հոդվածը, Ձեր խոսքերը ինձ կրկին ուժ տվեցին….. ես հիմա վստահ եմ իմ քայլերի վրա… (Lara)

Շատ լավ կայք է, ես շատ եմ օգտվում: Իսկապես շատ ոգևորող է: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ բազում հաջողություններ և նպատակների իրականացում (Ripa):

Ձեզ շնորհակալություն Լուկա ջան, շնորհակալություն այս բլոգի և բոլոր հեղինակների հրաշալի գրառումների համար…..Արդեն վաղուց Հաջողության բլոգը համարում եմ իմ հոգևոր ընտանիքը (Գայանե):

Ես նույնպես մեծ հաճույքով և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Ձեր բոլոր հոդվածները, որոնք ինձ ոգևորում, ուժ են տալիս, օգնում են խելացի կերպով հաղթահարել նպատակիս հասնելու ճանապարհին բոլոր խոչընդոտները:
Դրա համար ես շատ շնորհակալ եմ, Դուք մեծ գործ եք կատարում՝ օգնելով մարդկանց գտնել իրենց արժանի տեղը կյանքում (Սուրեն):

Ասում են, ուրիշի մտքերը քեզ համար արժեքավոր են դառնում այն դեպքում, երբ դու այդպես մտածել ես, սակայն այդ մտքի` բառերով ձևակերպումը կարդում ես այլ հեղինակի մոտ: Success.am դու գոյություն ունես ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար (Վանուհի):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»