Հետաքրքիր է

Ինչպես ստեղծվեց միկրոալիքային վառարանը

Գիտեի՞ք արդյոք, որ միկրոալիքային վառարանը հայտնաբերվել է պատահական: Ինչպես ընդունված է, ինչ-որ մեկը հայտնվել էր ճիշտ ժամանակին ճիշտ վայրում: Եվ այդ ինչ-որ մեկը Պերսի Լեբարոն Սփենսերն էր:

Նա աշխատում էր «Raytheon» լաբորատորիայում: Պաշտոնական վարկածի համաձայն, երբ նա անցնում էր աշխատող մագնետրոնի կողքով, ինչ-որ ծակոցներ էր զգում: Նրա գրպանում հալչում էին սառնաշաքարները (леденец): Մյուսների մոտ հալչում էին շոկոլադե կոնֆետները, իսկ հագուստի մետաղական մասերը՝ տաքանում: Իրականում, եթե սառնաշաքարներն ու շոկոլադը հալչեին, Սփենսերը դժվար թե կենդանի մնար՝ ստանալով ճառագայթման մահացու քանակ: Տաքանալ կարող էր փայլաթիթեղը (фольга), որի մեջ փաթաթված էր քաղցրավենիքը և այդ ժամանակ արդեն կենդանի Սփենսերը կարող էր ուշադրություն դարձնել նման տաքության վրա: Ամեն դեպքում, Սփենսերին շատ էր հետաքրքրում, թե ինչու է այդպես լինում, և նա սկսեց մի շարք ուսումնասիրություններ անցկացնել: Դա 1946 թվականն էր:

Աշխատանքի արդյունքը մագնետրոն պարունակող մետաղական արկղն էր: Իր հայտնագործությունը Սփենսերը որոշեց օգտագործել սնունդը տաքացնելու համար: Հայտնագործության համար Սփենսերը ստացավ միանվագ վճար ընկերությունից՝ երկու դոլար: Իսկ «Raytheon»-ը 1946թ-ին արտոնագրեց գյուտը:

Նորույթով հետաքրքրվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Շուտով զինվորական ճաշարաններում հայտնվեցին միկրոալիքային սարքավորումները: Իրենց 3000 դոլար արժողությամբ՝ երկաթյա այդ արկղերը կշռում էին 340կգ: Սակայն երկար կատարելագործման արդյունքում վառարանը տեղափոխվեց խոհանոց: 1955 թվականին ամերիկյան «Tappan Company» ընկերությունը ներկայացրեց առաջին կենցաղային միկրոալիքային վառարանը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»