Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. ձեռքերը մեջքի հետևում

Նկատած կլինեք, որ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ շատ տղամարդիկ սովորություն ունեն քայլել գլուխը բարձր պահած, ծնոտն առաջ, ձեռքերը մեջքի հետևում: Եվ ոչ միայն անգլիական թագավորական ընտանիքի անդամներն են օգտագործում այդ ժեստը, այն բնորոշ է մի շարք երկրների թագավորական ընտանիքներին: Առօրյա կյանքում այս ժեստն օգտագործում են ոստիկանները հերթապահության ժամանակ, դպրոցի տնօրենը, երբ անցնում է բակով, բարձրաստիճան զինվորականները և պաշտոնյաները: Այդ պատճառով այս ժեստը համարվում է իր վրա վստահ մարդու ժեստ՝ ինչ-որ տեղ ընդգծելով սեփական առավելությունն ուրիշների հանդեպ: Այն ցույց է տալիս, որ մարդը ենթագիտակցորեն բաց է պահում իր մարմնի ամենախոցելի հատվածները՝ փորը, սիրտը, կոկորդը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե լարված սթրեսային իրավիճակներում (օրինակ աշխատանքի համար հարցազրույց անցնելիս կամ ատամնաբույժի մոտ հերթի կանգնած) ընդունել նման դիրք, ապա լարվածությունն ավելի քիչ կլինի, դուք կզգաք ձեզ ավելի վստահ և նույնիսկ՝ իշխող: Դիտարկումները ցույց են տվել, որ ոստիկանները, որոնք կրում են հրազեն, հազվադեպ են պահում ձեռքերը մեջքի հետևում՝ փոխարենը օգտագործելով «ձեռքերը գոտկատեղին» ագրեսիվ ժեստը: Այսինքն, զենքն ինքնին ընդգծում է մարդու «կշիռը» և լրացուցիչ ժեստով սեփական կարևորությունն ընգծելու կարիք չկա:

Ձեռքերը ետևում բռնած

«Ձեռքերը հետևում կողպած» ժեստը տարբերվում է «ձեռքերը հետևում՝ դաստակից բռնած» ժեստից (տես կից նկարը), որը նշանակում է, որ մարդը հուզված է և փորձում է հավաքել իրեն: Այս դեպքում մի ձեռքը բռնում է մյուսի դաստակը՝ կարծես փորձում է պահել այն, որպեսզի չհարվածի: Հետաքրքիր է, որ որքան շատ է բարկացած մարդը, այնքան ավելի վերև է բարձրանում ձեռքը: Օրինակ, նկարում պատկերված երկրորդ մարդն ավելի շատ ջանքեր է գործադրում իրեն զսպելու համար, քան առաջինը: Հենց այստեղից էլ ծագել է «հավաքիր քեզ» (ռուսերեն держи себя в руках) արտահայտությունը:

Այս ժեստը հաճախակի օգտագործում են վաճառքի գործակալները, երբ հավանական գնորդի մոտ այցելության ժամանակ նրանց ընդունում են ոչ թե միանգամից, այլ խնդրում են սպասել ընդունարանում: Այս դեպքում գործակալն օգտագործում է այս ժեստը սեփական նյարդայնությունը թաքցնելու նպատակով և ուշադիր գնորդը հավանաբար կնկատի դա: Եթե այս ժեստը փոխարինել «ձեռքերը հետևում կողպած» ժեստով, ապա կառաջանա հանգստության և վստահության զգացում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»