Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Անձնային աճ

Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Հաճախ պատասխանը մեզ գալիս է կանխազգացման կամ մտքի տեսքով այն պահին, երբ մենք բոլորովին չենք սպասում դրան: Մեզ հուշում է «ներքին ձայնը», որը շշնջում է. «գնա այսպես», «փորձիր սա», «զանգիր այս մարդուն» և այլն: Ենթագիտակցության հուշումները «կարդալու» և ներքին ձայնը լսելու ունակությունը միանգամից չի գալիս. դուք կտիրապետեք այն միայն ժամանակի ընթացքում: Մի տխրեք, եթե սկզբում դա ձեզ մոտ չստացվի: Մարդկանց մեծ մասին ոչ ոք չի բացատրում, թե ինչպես է պետք լսել ներքին ձայնը, այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ սկզբում շատերը դժվարություններ են ունենում: Այդ ունակությունը նման է մկաններին, որոնք աճում և ավելի ուժեղ են դառնում պարապելու ընթացքում:

Դուք երբևէ՞ զբոսնել եք անտառում մի մարդու հետ, ով հիանալի հասկանում է թռչուններից: Նա կնկատի 10 թռչուն՝ մինչև դուք հասցնեք նկատել մեկը: Նրա աչքն արդեն սովոր է և նա գիտի, թե ինչ է փնտրում: Անընդհատ վարժվելուց նրա լսողությունն ավելի սուր է դարձել: Նույնը տեղի է ունենում ներքին ձայնի հետ: Ուշադիր հետևեք և լսեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Միգուցե սկզբում դուք բաց թողնեք այն ամենի մեծ մասը, ինչը ձեզ ասում է ներքին ձայնը, բայց շուտով դուք կսովորեք լսել այն:

Հաճախ ներքին ձայնը հուշում է մեզ երազում: Կանադացի հանրահայտ բժիշկ ֆրեդերիխ Բանտինգը բացահայտեց ինսուլինի քիմիական բաղադրությունը երազում: Նա ճշգրտությամբ տեսավ բոլոր այն քայլերը, որոնք պետք է արվեին՝ երկար ժամանակ չստացվող բանաձևը ստանալու համար: Կարի մեքենայի գյուտի հեղինակ Էլիաս Հոուն աշխատում էր իր նախագծի վրա տարիներով, բայց իր աշխատանքն ավարտին հասցնելու համար նրան պակասում էր մի փոքրիկ դետալ, որը նա ոչ մի կերպ չէր կարողանում մտածել: Մի անգամ գիշերը նա երազ տեսավ՝ իբր շրջապատված էր վայրենիներով, որոնք իր վրա էին ուղղել տարօրինակ նիզակներ, որոնց ծայրին անցք կար: Հոուն զարթնեց լի վճռականությամբ ՝ ասեղի ծայրին փոքրիկ անցք անել: Այդ դետալը դարձավ կարի մեքենայի գյուտի գաղտնիքը:

Ենթագիտակցությունը կարող է «առաջարկել» լուծումներ ամեն անգամ յուրովի, բայց դուք միշտ էլ կզգաք, որ ստանում եք անհրաժեշտ ինֆորմացիան: Ուրախություն, վստահություն, ներքին ճիչ՝ ահա այն զգացողությունները, որոնք այդ պահին ձեզ կլցնեն: «Ահա՛ այն»՝ հենց այս զգացողությունն է տարբերում ենթագիտակցության հուշումներն այլ մտքերից:

    Հատված Ջոն Կեխոյի «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» գրքից

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»