Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Արժեթղթեր

Երբ են բացվում ֆոնդային բորսաները

Աշխարհում կան 150-ից ավելի ֆոնդային բորսաներ: Դրանց ցանկը կարող եք տեսնել այստեղ: Ֆոնդային բորսաները չեն աշխատում շուրջօրյա, այլ մյուս բոլոր ընկերությունների պես ունեն իրենց աշխատանքային օրերն ու ժամերը: Օրինակ, ԱՄՆ-ում ֆոնդային բորսաներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ չներառած տոնական օրերը: Իսկ աշխատանքային ժամերի մասին ինֆորմացիան կարող եք տեսնել հոդվածի երկրորդ մասում: Նշեմ միայն, որ մի շարք երկրներում ամառային/ձմեռային ռեժիմի անցման հետ կապված բորսայական առևտրի ժամերը նույնպես փոխվում են, այնպես որ ներքևում կտեսնեք աղյուսակներ ամառային և ձմեռային սեզոնների համար:

Հիշեցնեմ, որ 2012թ-ի մարտից Հայաստանն այլևս չի անցնում ձմեռային ռեժիմի, այսինքն հայկական ֆոնդային բորսայի աշխատաժամերը միշտ նույնն են: Ձմեռային ռեժիմի չեն անցնում նաև Ռուսաստանը, Ճապոնիան, Չինաստանը, այսինքն նրանց մոտ նույնպես ֆոնդային բորսայի բացման ժամային փոփոխություններ չկան: Սակայն, օրինակ, ԱՄՆ-ում և Եվրոպայում կա ամառային և ձմեռային սեզոնների 1 ժամի տարբերություն:

Ֆոնդային բորսա (ձմեռային ժամանակ)   Բացվում է Փակվում է
Հայաստան (Nasdaq) 11:00 15:00
ԱՄՆ (NYSE, Nasdaq) 18:30 1:00
Ռուսաստան (ММВБ) 10:00 18:45
Ռուսաստան (РТС) 10:00 23:50
Ճապոնիա (TCX) 3:00 10:00
Չինաստան (HKEx) 6:00 12:00
Մեծ Բրիտանիա (LSE) 12:00 20:30
Ֆրանսիա (Euronext) 12:00 20:30
Գերմանիա (Deutsche Borse) 12:00 20:30

Նաև ուզում եմ ծանոթացնել մի կայքի հետ, որտեղ դուք միշտ կարող եք իմանալ աշխարհի ցանկացած ֆոնդային բորսայի աշխատանքային ժամերն ու օրերը: Կայքը կոչվում է marketclocks.com: Պարզապես ընտրում եք երկիրը և տեսնում եք դրանում առկա բոլոր ֆոնդային բորսաների աշխատանքային ժամերը:

Ֆոնդային բորսա (ամառային ժամանակ) Բացվում է Փակվում է
Հայաստան (Nasdaq) 11:00 15:00
ԱՄՆ (NYSE, Nasdaq) 17:30 00:00
Ռուսաստան (ММВБ) 10:00 18:45
Ռուսաստան (РТС) 10:00 23:50
Ճապոնիա (TCX) 3:00 10:00
Չինաստան (HKEx) 6:00 12:00
Մեծ Բրիտանիա (LSE) 11:00 19:30
Ֆրանսիա (Euronext) 11:00 19:30
Գերմանիա (Deutsche Borse) 11:00 19:30

ԱՄՆ-ում ձմեռային ռեժիմի անցնում են նոյեմբերի առաջին կիրակի օրը, իսկ ամառային ռեժիմի` մարտի 2-րդ կիրակի օրը: Եվրոպայում ձմեռային ռեժիմի անցնում են հոկտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ ամառային ռեժիմի` մարտի վերջին կիրակի օրը:

Տարեթիվ Անցում ամառային ռեժիմի
(ԱՄՆ)
Անցում ձմեռային ռեժիմի
(ԱՄՆ)
2012 11 մարտի 2012 4 նոյեմբերի 2012
2013 10 մարտի 2013 3 նոյեմբերի 2013
2014 9 մարտի 2014 2 նոյեմբերի 2014
2015 8 մարտի 2015 1 նոյեմբերի 2015
2016 13 մարտի 2016 6 նոյեմբերի 2016
2017 12 մարտի 2017 5 նոյեմբերի 2017

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»