Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Մտորումներ

Մտորումներ ապագայի մասին

Երբեմն, երբ տեսնում եմ, թե ինչ արագ տեմպերով է փոխվում մեզ մոտ տեխնոլոգիական և ընդհանրապես` շրջապատող աշխարհը, մտածում եմ. իսկ ի՞նչ նորույթներ կլինեն 20, 30 կամ 50 տարի անց, որ հիմա մտքներովս չի էլ անցնում: Ներկայացնում եմ իմ գուշակություններից մի քանիսը:

Երազ կարդացող սարք: Երբևէ հետևել եք մարդուն, ով երազ է տեսնում: Նրա շարժումները, ապրումները… Ապագայում միգուցե ստեղծվի սարք, որի միջոցով մարդիկ կտեսնեն, թե ինչ երազ են տեսնում ուրիշները:

Անձրևանոց: Մեխանիկական անձրևանոցն այլևս չի դիտվում տեխնոլոգիաների զարգացման դարում: Ախր ամեն ինչ շատ պարզ է… Ապագայում միգուցե ստեղծվեն նոր տեսակի անձրևանոցներ, որոնք կպաշտպանեն մարդուն այլ կերպ, ասենք, ինչ-որ անտեսանելի շերտի օգնությամբ:

Ակնոցներ: Կարծում եմ` ակնոցները մի օր անպայման կվերանան: «Ոսպնյակի» միջոցով կարգավորել տեսողությո՞ւնը: Ավելի նոր բան է պետք մտածել: Չէ որ աչքի բիբն այդքան փոքր է, իսկ ակնոցն այդքան մեծ ու արտաքին (իրականում լինզաներ հիմա էլ կան, բայց դրանք դեռ չեն փոխարինել ակնոցներին):

Թոկ շների համար: Փողոցում քայլում է տերը, իսկ նրա առջևում` պարանից կապած վազում է շունը: Պարանը նրա համար է, որպեսզի շունը չփախչի կամ այլ մարդկանց վրա չհարձակվի: Ապագայում միգուցե լինեն երկու փոքրիկ թևնոցներ: Մեկը հագցնում ես ձեռքիդ, մյուսը` կենդանու ոտքին (կամ պարանոցին), և թևնոցիդ էլեկտրոնային էկրանի վրա կարգավորում ես հեռավորությունը, որի շրջանակում շունը կարող է վազել:

Հոսանք: Էլեկտրականությունը հեշտացնում է մարդու կյանքը և առանց դրա ապրելն անհնար է: Բայց միշտ չէ այդպես եղել: Եվ միշտ չէ այդպես մնալու` փողոցում սյուներ, սյուների վրայով անցնող լարեր, տան մեջ մտնող լարեր, էլեկտրահարվելու հնարավորություն: Չգիտեմ ինչպես, բայց էլեկտրաէներգիան փոխանցելու միջոցները կարծում եմ կփոխվեն:

Սա պարզապես բարձրաձայն մտորում էր, առանց ինչ-որ վերլուծությունների և գիտատեխնիկական գիտելիքների 🙂 Ուղղակի հետաքրքիր է` ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագա աշխարհը և ինչպիսին այն կլինի: Ձեր գուշակություններով կարող եք կիսվել մեկնաբանություններում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Էլեկտրականությունը այլ ձևով փոխանցելու միտքը այնքան էլ նոր չէ, դրանով շատ տարիներ առաջ զբաղվել է Նիկոլո Տեսլան, բայց, կանխատեսելով նաև դրանում թաքնված մեծ վտանգը, դադարեցրել է բոլոր փորձերը և վերացրել դրանց արդյունքները: Հուսով եմ շուտով կգտնենք ավելի անվտանգ միջոցներ, քանզի Տեսլան երազում էր, որ էլեկտրականությունը հասանելի և անվճար լինի ամբողջ մարդկությանը այնպես, ինչպես օդը: Երջանիկ եղեք, անկախ ամեն ինչից 🙂

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»