Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Կոտրեք կարծրատիպերը

Հեղինակ՝ Davit

Բարև սիրելի ընթերցող, այս հոդվածում ցանկանում եմ խոսել մի երևույթի մասին, որն արդիական է Հայաստանում: Լսելով մի շարք հաջողակ մարդկանց մասին պատմություններ` շատերը, նաև մեր երկրում, մեծ ցանկություն են ունենում սեփական բիզնես սկսել, սակայն սեփական բիզնես սկսելու համար միայն գումարը և միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է նաև ռիսկ, եռանդ և աշխատասիրություն: Վերոնշյալ հատկանիշները հիմնականում վառ են արտահայտված երիտասարդների մոտ, ավելի կոնկրետ` 18-ից 27 տարեկան երիտասարդների շրջանում (սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է): Սակայն Հայաստանում նկատվում է մի տեսակ զգուշություն սեփական բիզնես սկսելու տեսանկյունից:

Դա պայմանավորված է նրանով, որ մենք մի քիչ պահպանողական մտածելակերպ ունենք և ընդունված է, որ բիզնեսը պետք է վարի տարիքով ավելի մեծը  և ավելի փորձառուն: Իրականում` ճիշտ հակառակն է. երիտասարդներն ավելի զգուշավոր են սեփական բիզնեսի նկատմամբ և շատ ուշադիր: Բացատրեմ ինչու: Որովհետև երիտասարդ գործարարը ավելի քիչ է մտածում վնասվելու մասին (միգուցե փորձի պակասից ելնելով), ավելի ուշադիր է, որովհետև, պայմանավորված տարիքով, ավելի լավ հիշողություն ունի, ավելի լավ տեսողություն և ինչու չէ` բավարար ֆիզիկական ուժ բոլոր դժվարություններին դիմակայելու համար: Այսինքն, հաջողակ բիզնես սկսելու բոլոր շանսերն երիտասարդներն ունեն և պետք չէ առաջնորդվել մեր մեջ արմատավորված կարծրատիպով, որ պետք է միայն մեծահասակները բիզնես գործունեությամբ զբաղվեն: Անշուշտ, ցանկացած երիտասարդ գործարարի համար սկզբում մի քիչ դժվար կլինի, քանի որ հայաստանյան իրականության մեջ  դժվարությամբ է ընդունվում երիտասարդ գործարարի կերպարը, բայց ընդունվելուց հետո այն գնահատվում է ավելի շատ, քան մեծահասակներինը: Մի խոսքով, եթե դուք երիտասարդ եք և ցանկանում եք բիզնես սկսել, արեք դա վստահ` առանց հետևելու կարծրատիպերին:

Հեղինակի մասին

Davit

5 մեկնաբանություն

  • Դավիթ ջան լրիվ համաձայն եմ, բայց մենք կփոխենք այդ մտածելակերպը` գործով: ԱՄՆ-ում և նույնիսկ Ռուսաստանում երիտասարդ գործարարները շատ արագ աճում են, նույնը կտարածվի նաև այստեղ:

  • Asem avelin… Skzbum voch voq chi havatum qez, [email protected] karcum en te ches karox qo harmaravetutyan gotuc durs gal, mrcakcel shukayum, arajarkel aveli [email protected] qan goyutyun uni. Isk heto, erb amen inch stacvum e aynpes inchpes du es planavorel, hasnum es ayn bardzrunqin [email protected] anhaxtahareli er tvum` krknaki es vayelum qo [email protected] Uxxaki mi ban petq e misht hishel` amenaskzbum petq e patkeracnel te your es gnum, anhrajesht e mshtapes achqi araj unenal verjnakan [email protected] U inch el vor patahi, inch djvarutyunner el vor linen` chkorcnes [email protected] sepakan ujeri nkatmamb. Dra hamar vat cher lini unenal oragir, vortex gaxaparic minchev gorcox biznes tanox voxj uxin kgres, vorpeszi hiastaputyan paherin kardas u verhishes te inch vogevorutyamb eir sksum…

    • Անի ջան լիովին համաձայն եմ… գիտեմ երիտասարդ գործարարների, որոնք հրաշալի մարդիկ են և եռանդով են աշխատում…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»