Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Բիզնես և ֆինանսներ

Հաջողել բիզնեսում՝ ասես հանձնել շատ բարդ քննություն

Հեղինակ՝ Davit

«Սկսել կարող են բոլորը, ավարտել՝ ամենաուժեղները»: Այս խոսքերը վերաբերվում են ցանկացած գործի, առավել ևս՝ բիզնեսին, սակայն բիզնեսն ունի խիստ կանոններ, որոնց չիմացությունը բերում է դժվարին իրավիճակների: Այսօր կփորձեմ թվարկել դրանցից մի քանիսը, որոնց իմացությունը պարտադիր է յուրաքանչյուր սկսնակ գործարարի համար:

1. Եթե ցանկանում եք բիզնես սկսել, հավաքեք հնարավորինս շատ ինֆորմացիա տվյալ գործի մասին: Հավաքեք տեղեկություններ տարբեր աղբյուրներից՝ սկսած մասնագիտական գրականությունից վերջացրած այդ գործով զբաղվող մարդկանցով (ցանկալի չէ տեղեկություններ ստանալ հենց տվյալ բիզնեսի ղեկավարներից. նրանք միշտ չէ, որ կտան ճիշտ տեղեկություններ, ավելի լավ է խորհրդակցել նախկինում այդ գործով զբաղված մարդկանց կամ տվյալ արտադրության մեջ ներգրավված  շարքային աշխատակիցների հետ):

2. Երբեք մակերեսորեն մի մոտեցեք ձեր սկսած գործին: Հաշվի առեք բոլոր մանրուքները, փորձեք հասկանալ՝ արդյո՞ք ձեր հնարավորությունները բավարար են այդ բիզնեսը կյանքի կոչելու համար, կհաջողվի՞ իրականացնել այն մի վայրում, որտեղ դուք եք պատրաստվում սկսել, ինչպիսի՞ հնարավոր խոչընդոտներ կարող են լինել եղանակային վատ պայմանների դեպքում և այլն:

3. Խորությամբ ուսումնասիրեք շուկան: Հասկացեք, արդյո՞ք տվյալ արտադրանքը, որ դուք եք ցանկանում ստեղծել, ունի պահանջարկ, թե ոչ: Մշակեք շուկա մտնելու տարբերակներ:

4. Գտեք հուսալի գործընկերներ, մատակարարներ, մասնագետներ:

5. Միշտ ունեցեք այլընտրանք, որպեսզի երբեք չկանգնեք փակուղու առջև: Այնպես արեք, որ մարդիկ իրենք ցանկանան ձեզ հետ համագործակցել: Այդ դեպքում դուք միշտ կունենաք այլընտրանքի հնարավորություն:

6. Ամենակարևորը՝ խուսափեք «հայկական ավանդական սխալից». երբեք մի ձգտեք գերշահույթի. արտադրեք քիչ, բայց հետևեք որակին:

Եթե հաշվի առնեք այս օրենքները, հավանական է, որ դուք հաջողությամբ կկայացնեք ձեր բիզնեսը: Սրանք բիզնես կանոնների մի մասն էին միայն. մնացածը կսովորեք, երբ գործը սկսեք:

Հեղինակի մասին

Davit

12 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»