Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Աբրամովիչը ներդրել է 10 մլն դոլար բրիտանական էներգետիկ ստարտափի մեջ

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող Ervington Investments ընկերությունը 10 միլիոն դոլարով ձեռք է բերել բրիտանական Oxford Catalysts Group Plc ընկերության բաժնետոմսերի 3,5%-ը, որը զբաղվում է բնական գազից և թափոններից հեղուկ վառելիքի արտադրման տեխնոլոգիաների մշակմամբ: 2012թ-ի դեկտեմբերի 11-ին Oxford Catalysts-ը վաճառել էր մոտ 30,6 միլիոն ֆունտ ստեռլինգի բաժնետոմսեր, որպեսզի ձեռք բերի ֆինանսական միջոցներ 15 տարի առաջ Օքսֆորդյան համալսարանի լաբորատորիաներից մեկում ծնունդ առած իր տեխնոլոգիաները առևտրայնացնելու համար: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Oxford Catalysts-ն անցած տարի արդեն ստացել է պատվերներ British Airways ավիաընկերությունից և Ռուսաստանի պետական ​​նավթային հսկա «Роснефть»-ից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»