Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ավելին քան գումար

Հեղինակ՝ gammat

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել… Նա այգում նստարանին նստած, գլուխը կախ, փորձում էր գուշակել, թե ինչը կարող է փրկել ընկերությանը սննկացումից:

Հանկարծ նրա առջև հայտնվեց ինչ-որ ծերուկ: «Ես տեսնում եմ, որ ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում», — ասաց նա: Գործարարի պատմությունը լսելուց հետո` ծերունին ասաց. «Կարծում եմ՝ ես կարող եմ օգնել ձեզ»: Նա գործարարից հարցրեց նրա անունը, դուրս գրեց մի վճարագիր և դրեց նրա ձեռքերի մեջ, ասելով. «Վերցրեք այս գումարը: Կտեսնվենք այստեղ ուղիղ մեկ տարի անց և այդ ժամանակ դուք կկարողանաք վերադարձնել ինձ այդ գումարը»: Հետո նա շրջվեց և անհետացավ այնպիսի արագությամբ, ինչպես և հայտնվել էր:

Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող $500 000-անոց վճարագրին, որի վրա ստորագրված էր Ջոն Ռոկֆելլերի անունից և որն այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում: «Ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ խնդիրներին», — մտածեց նա: Բայց դրա փոխարեն գործարարը որոշեց պահել վճարագիրն իր պահարանում: Միայն այն միտքը, որ նա ունի կես միլիոն դոլար իր պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու համար ծրագրեր մշակել: Նա կրկնակի ավել ոգևորությամբ կնքեց եկամտաբեր գործարքներ: Նրան հաջողվեց կատարել մի քանի մեծ վաճառքներ: Մի քանի ամիսների ընթացքում նա դուրս եկավ պարտքերի տակից և կրկին սկսեց գումար աշխատել:

Ուղիղ մեկ տարի անց, այդ նույն վճարագիրը ձեռքին, նա գնաց այգի: Խոստացված ժամին ծերուկը կրկին հայտնվեց: Եվ հենց այն պահին, երբ գործարարը ուզում էր վերադարձնել վճարագիրը և կիսվել իր հաջողության պատմությունով, հանկարծակի հայտնվեց մի բուժքույր և բռնեց ծերունու ձեռքը: «Ես այնպես ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան», — բացականչեց բուժքույրը: «Հուսով եմ՝ նա ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոկֆելլերն է»:

Գործարարն ապշած կանգնած էր: Ողջ տարվա ընթացքում նա այս ու այն կողմ էր վազում, բիզնես էր անում, առուծախով էր զբաղված՝ վստահ լինելով, որ իր պահարանում նա ունի կես միլիոն դոլար: Հանկարծ նա հասկացավ, որ պատճառը փողերը չէին՝ իրական կամ երևակայական, որ շրջեցին նրա կյանքը: Պատճառը նրա նոր վստահությունն էր, որը տվեց նրան ուժ հասնելու այն ամենին, ինչը նա հիմա ուներ:

Դուք պետք է նախաձեռնությունը վերցնեք ձեր ձեռքը և խաղաք ձեր խաղը: Վճռական պահերին վստահությունը մեծ դեր է խաղում:

Հեղինակի մասին

gammat

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»