Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության պատմություններ

Բլոգից մինչև հագուստի սեփական հավաքածու Walmart-ում

26-ամյա ամերիկուհի Շոնա Միլլերը բացում է իր Penny Chic բլոգը 2010թ-ի նոյեմբերին: Բլոգում նա նկարում և տեղադրում է կանացի հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ, որոնք գեղեցիկ են, նորաձև, բայց մատչելի: Շեշտը Շոնան դնում է մատչելիության վրա, այսինքն հագուստ, որը կարող են իրենց թույլ տալ բոլորը: Հագուստները նա ընտրում էր խանութներից, որոնք սովորաբար գտնվում են ԱՄՆ-ում ցանկացած տանից 10-15 կիլոմետր հեռավորությամբ շրջանակում: Դրանցից ամենագլխավորը` Walmart խանութների ցանցն էր:

Երկու տարվա ընթացքում սկսնակ բլոգերից Շոնան վերածվում է մարդու, ով սկսում է խորհուրդներ տալ հագուստի խոշոր խանութներին և մոդելային տներին և նույնիսկ որոշում է բացել հագուստի սեփական գիծը Walmart խանութների ցանցում: «Իմ բլոգում լսելով տարբեր կանանց և փորձելով հասկանալ, թե ինչ են նրանք ուզում, ես հասկացա, որ կանայք շատ դժվար են գտնում հասարակ, սև շոր և որոշեցի թողարկել հագուստի իմ գիծը», — պատմում է Շոնան: Իր բլոգով Շոնան նաև գումար է աշխատում` համագործակցելով հագուստի տների հետ և ներկայացնելով նրանց հագուստները: Նա հայտնվել է նորաձևության թեմայով խոշոր ամսագրերի էջերում, նրան հարցազրույցների են հրավիրել տարբեր հեռուստաընկերություններում, բայց ամեն ինչ այդպես հեշտ չէ սկսվել 🙂

2008թ-ին ավարտելով Նյու Յորքյան համալսարանը և ունենալով աշխատանքի փորձ Emanuel Ungaro փարիզյան նորաձևության տանը, Time Out NY Magazine և Surface Magazine ամսագրերում` Շոնան կարծում էր, որ ունի «ամուր» ռեզյումե իր թիկունքում և հեշտությամբ աշխատանք կգտնի նորաձևության ոլորտում: Բայց պարզվեց, որ աշխատանք գտնելը 2008թ-ի ճգնաժամի պայմաններում այդքան էլ հեշտ չէ: Հաջորդ 2 տարիների ընթացքում Շոնան կատարում էր ցանկացած աշխատանք` սկսած դայակից մինչև անշարժ գույքի գործակալ: Բայց ինչպես նա է հետագայում նշում, շնորհակալ է այդ 2 տարիներից, որոնք իրեն տվեցին փորձ գործելու իրական կյանքում: Վերջապես, 2010թ-ին, նա որոշում է թողնել ամեն ինչ և վերադառնալ Լոս Անջելես` ծնողների մոտ, որտեղ էլ բացում է իր Penny Chic բլոգը, իսկ մնացածը դուք արդեն գիտեք 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Ժողովուրդ պարապ մի նստեք, մի բան ձեռնարկեք…
    Թող այս հոդվածը կարդալով ոգեշնչվեն բոլոր նրանք, ովքեր աշխատանք չունեն: Թյուր կարծիք կա, որ ամեն ինչ իդեալական պիտի լինի հենց սկզբից, բայց իրականում բոլոր հաջողակ մարդիկ հաջողակ են, քանի որ երբեք կանգ չեն առել, չեն վախեցել ցածր վարձատրվող աշխատանքից, այլ ձգտել են ավելիին, օր օրի աշխատելով իրենց վրա: 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»