Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մտածիր և հարստացիր

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել մի հրաշալի աուդիոգիրք` Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գրքի աուդիո-տարբերակը: Այս գիրքն այնպիսի մեծ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի փոփոխության վաղ շրջանում, որ դրա մասին արդեն գրել եմ տարբեր հոդվածներում, նշել եմ նաև «Փոխիր կյանքդ» գրքում, սակայն չեմ զլանա և ևս մեկ անգամ կտեղադրեմ աուդիոգիրքն այստեղ: Կարծում եմ, որ սա այն գրքերից է, որոնք պետք է նշել «ՊԱՐՏԱԴԻՐ Է ԿԱՐԴԱԼ» պիտակով` բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են հասնել այնպիսի հաջողությունների, որոնց հասել են գրքի հերոսները: Չնայած աուդիո-տարբերակը բավական երկար է` մոտ 10 ժամ, բայց թող դա պատճառ չհանդիսանա, որպեսզի այն կիսատ թողնեք: Հիշեք այն 10-ական ժամերը, որոնք ձեզ ոչինչ չեն տվել: Այս 10 ժամը կարող է ձեզ շատ բան տալ: Միգուցե լսեք այն մաս-մաս, մի քանի օրվա ընթացքում, բայց անպայման լսեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»