Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ

Ռոբերտ Կիյոսակիի և Շերոն Լեկտերի համատեղ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքն այն գրքերից է, որոնք կարող են միանգամից ազդել մարդու մտածելակերպի վրա: Սովորաբար այն մարդկանց մոտ, որոնց ես հանդիպել եմ և որոնք կարդացել են այս գիրքը, մտածելակերպի փոփոխությունը միշտ էլ դրական է եղել, և նրանք, կարծում եմ, երջանիկ են, որ իրենց մոտ այդ փոփոխությունը եղել է: Ընդհանրապես, կան գիտակցության տարբեր մակարդակներ: Երբ մենք ապրում ենք գիտակցության մի մակարդակում և տեսնում ենք աշխարհն ու երևույթները այդ մակարդակում մեր աչքերով, մենք չենք էլ պատկերացնում, որ կան հաջորդ մակարդակներ, որտեղ մենք մեզ ավելի ազատ, համարձակ և գործունյա ենք զգալու: «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը, այնպես ինչպես Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գիրքը, այն գրքերից է, որոնք կարող են «տեղափոխել» ձեզ հաջորդ մակարդակ: Եվ դա չի վերաբերվում միայն բիզնեսին, ֆինանսներին կամ մարդու գործնական կյանքին: Փոխվում է ընդհանուր մտածելակերպը: Այնպես որ, եթե ուզում եք փորձել, ձեզ եմ ներկայացնում Կիյոսակիի տեսանյութերից մեկը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»