Առաջ դեպի նոր ստարտափներ. Techstars - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Ստարտափ

Առաջ դեպի նոր ստարտափներ. Techstars

Techstars բիզնես աքսելերատորը ստեղծվել է 2007թ-ին և այն լավագույններից է աշխարհում: Իր բնույթով այն նման է Y Combinator-ին` կրկին սկզբնական ոչ մեծ գումար (մինչև 18 000 դոլար) ընկերության 6%-ի դիմաց, 3 ամիս տևողությամբ հավաքներ, հանդիպումներ մասնագետների և ներդրողների հետ, և այլն: Ի տարբերություն Y Combinator-ի` Techstars-ի ծրագրերն անցկացվում են տարեկան մի քանի անգամ ԱՄՆ մի շարք քաղաքներում և Լոնդոնում: Անցկացման ժամկետները տարբեր են (օրինակ, մենք դիմել ենք Չիկագոյի ծրագրի համար, որի սկիզբը մայիսի 29-ին է): Ստարտափները, որոնք դուրս են գալիս Techstars-ից, ստանում են միջինում 1,4 միլիոն դոլար ֆինանսավորում ներդրողների կողմից: Սակայն Techstars-ում հայտնվելն այդքան էլ հեշտ չէ: Դիմողների 1%-ից քիչ մասն է միայն անցնում Techstars և դրանք իրոք լավագույններից լավագույններն են:

Techstars-ի ծրագրերին մասնակցելու դիմումն ուղարկելուց հետո դուք ավտոմատ գրանցվում եք նաև f6s.com կայքում: f6s.com-ը ստարտափների գլոբալ համայնք է, որտեղ դուք կարող եք ծանոթանալ և մասնակցության հայտ ուղարկել ամբողջ աշխարհում տեղի ունեցող հարյուրավոր նմանատիպ ծրագրերին: Դուք կարող եք տեսնել ծրագրերն ըստ աշխարհամասի, ընտրել դրանք ըստ տիպերի, կարող եք նաև ավելացնել Ձեր ծրագիրը, եթե Դուք բիզնես-ինկուբատոր կամ բիզնես-աքսելերատոր եք: Նաև, Techstars-ի դիմումը լրացնելիս Ձեզ հարց է տրվում` կցանկանաք արդյո՞ք, որ Ձեր դիմումը տարածվի նաև Աքսելերատորների Գլոբալ Ցանցում (Global Accelerator Network): Պարզվեց, որ կա նմանատիպ ցանց (gan.co), որի հիմնադիրները Techstars-ի հիմնադիրներ Բրեդ Ֆելդն ու Դեյվիդ Քոհենն են, և այն ընդգրկում է մոտ 50 բիզնես աքսելերատորներ աշխարհի տարբեր ծայրերից: Փաստորեն, եթե դիմելիս ընտրում եք նաև այդ կետը, մեծանում է հավանականությունը, որ Ձեր դիմումը կտեսնեն ավելի շատ պրոֆեսիոնալ մասնագետներ և ներդրողներ` մարդիկ, որոնք Ձեզ պետք են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»