Բիզնես մտքեր - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Բիզնես և ֆինանսներ Բիզնես մտքեր

Բիզնես մտքեր

Այս հոդվածում պատրաստվում եմ խոսել ոչ թե կոնկրետ բիզնես մտքերի, այլ դրանց աղբյուրների՝ ռուսական մի քանի կայքերի մասին, որոնք ժամանակին շատ, իսկ այժմ՝ ժամանակ առ ժամանակ, կարդում եմ: Դրանցից առաջինը 1000ideas.ru կայքն է: Ռուսական բովանդակությամբ կայքերի մեջ, որոնցում բիզնես մտքեր են ներկայացված, սա ինձ համար լավագույն կայքն է: Դրանում դուք կարող եք գտնել ահռելի քանակությամբ, ամենատարբեր բիզնես մտքեր: Երբեմն մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ բիզնես սկսել, պարզապես չեն պատկերացնում, թե ինչից կարող են սկսել՝ չէ՞ որ նախկինում երբեք նման փորձ չեն ունեցել: Նման կայքերին ծանոթանալը և տարբեր բիզնես մտքերի մասին կարդալը կարող է լայնացնել մտահորիզոնը: Այդ պատճառով՝ շաբաթվա մեջ մի քանի ժամ ուղղակի «թափառեք» այս կայքում:

Երկրորդ կայքը, որն ուզում եմ ներկայացնել, homebiz.ru կայքն է: Եթե մտնեք այս կայք, միանգամից աչքի կընկնի վերնագիրը՝ «Բիզնես մտքեր Սերգեյ Աբրահամյանից»: Փաստորեն մեր հայրենակիցները «բիզնես գաղափարախոսության» տարածման գործում Ռուսաստանում էլ են ակտիվ գործունեություն ծավալում 🙂 Այս կայքը Ռուսաստանում բավական հայտնի է և որքանով ես գիտեմ՝ գործում է արդեն երկար ժամանակ: Այստեղ դուք կարող եք գտնել ոչ միայն կոնկրետ բիզնես մտքեր, այլ նաև բիզնես տեխնոլոգիաներ, ինչ-որ սխեմաներ, բիզնես սկսելու և զարգացնելու մասին նյութեր և դրանք ներկայացված են բավական մատչելի: Այնպես որ, ժամանակ առ ժամանակ այցելեք այս կայքերը: Մենք միշտ էլ մեր մտածելակերպը զարգացնելու տեղ ունենք: Երբեմն թվում է, որ դու բավական բան գիտես, հետո կարդում ես ինչ-որ նոր հոդված կամ բիզնեսի մասին նյութ ու պարզվում է, որ դու ոչինչ էլ չգիտես: Այդ պատճառով՝ ինչքան շատ բան կարդաք ձեզ «հարազատ» թեմաներով, այնքան ավելի լայն կմտածեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»