Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Հաջողակ կանայք կամ հանդիպում Ռիչարդ Բրենսոնի հետ

Երբեմն զարմանում եմ՝ ինչպե՞ս այդքան հաջողակ մարդիկ, հաջողակ ընկերություններ կան, որոնց մասին չեմ էլ լսել: Իրականում զարմանալու բան չկա 🙂 աշխարհը մեծ է, հաջողակները միլիոններով, իհարկե հնարավոր չէ բոլորին ճանաչել: Բայց ամեն անգամ անկեղծորեն ուրախանում եմ, երբ նման մի պատմություն եմ լսում կամ նոր մարդկանց եմ ծանոթանում (շուտով նրանց կծանոթանաք նաև դուք՝ հոդվածի 2-րդ մասում): Իրականում, նյութն այդքան էլ կապ չունի Ռիչարդ Բրենսոնի հետ: Պարզապես Ռիչարդ Բրենսոնի մասին տեսանյութ էի փնտրում youtube-ում և հանկարծ գտա մեկը, որում մի ռուս կին պատմում էր, թե ինչպես է հանգստացել Նեկեռ կղզում իր գործընկերների և ընկերների հետ և ինչպես է հանդիպել Ռիչարդ Բրենսոնին: Իհարկե հետաքրքրություն առաջացավ՝ թե ով է այդ կինը, ինչ գործնական հաջողություններ ունի, որ կարողացել է հանդիպել նման մասշտաբի մարդու հետ: Արդյունքում ծնվեց այս հոդվածը:

Իսկ հիմա ամենակարևորը: Սա տեսանյութ է բոլորի համար: Դիտելով այս տեսանյութը՝ իրենց համար կարող են բացահայտումներ անել և մարդիկ, ովքեր նոր են սկսում ինչ-որ քայլեր կատարել, և օրինակ, հմուտ գործարարները, քանի որ իրոք խոսվում է ստեղծագործ բիզնեսի, կյանքի և երջանկության մասին ընդհանրապես: Այն ինձ շատ ոգևորեց: Հուսով եմ՝ Ձեզ նույնպես:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»