Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Գաղափարից իրականացում. 11-ամյա Դինո Զախարակիսի պատմությունը

Այս հոդվածը ուզում եմ սկսել հետևյալ մտքով. «Յուրաքանչյուրն ունի ինչ-որ գաղափար: Միլիոնից միայն մեկն է կարողանում անցնել գաղափարից դեպի իրական պրոդուկտի վաճառք»: Եվ վերջում ավելացված է. «ինչպե՞ս մենք արեցինք դա»: Այս արտահայտությունը անգլերեն լեզվով և խոշոր տառերով կարող եք հանդիպել dzdock.com կայքում: Սկսեմ պատմել մի փոքր սկզբից: Դինո Զախարակիսը 13-ամյա ամերիկացի պատանի է: 2010թ-ին, երբ նա դեռ 11 տարեկան էր, նա տեսնում է, թե ինչպես է հայրը տակդիրի վրա տեղադրում իր iPad-ը: Նա հայտնում է հորը, որ կարող է պատրաստել ավելի հարմար բան: Հայրն էլ նրան ոգևորում է, ասելով, որ եթե նա պատրաստի ավելի լավ տակդիր, ապա կստանա նվեր՝ iPhone: Եվ Դինոն սկսում է իր փորձարկումները:

Մոտ 5 ամիս նա այլումինե տարբեր տակդիրներ է փորձարկում: Տակդիրը պետք է համապատասխաներ հետևյալ կարևոր պայմաններին. այն պետք է նախատեսված լիներ բոլոր տեսակի սմարթֆոնների և պլանշետների համար, այսինքն դրա վրա պետք է հնարավոր լիներ տեղադրել և iPhone, և iPad, և Kindle, և տարբեր այլ պլանշետներ: Նաև, այն պետք է հնարավորություն տար, որպեսզի պլանշետը դրա վրա տեղադրվեր և լայնքով, և երկայնքով, ինչպես նաև՝ առանց լիցքավորման լարը հեռացնելու: Սկզբում Դինոն գծագրում է, հետո հոր օգնությամբ կազմում 3D մոդելներ, ապա պատրաստում նաև մի քանի պրոտոտիպեր: Պրոտոտիպերը ցուցադրվում են Չիկագոյի տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Իմիջիայլոց, մուտքն այդ ցուցահանդես թույլատրվում է միայն 18-ից բարձր անձանց: Եվ միայն ադմինիստրացիայի հատուկ թույլտվությամբ է Դինոն կարողանում մասնակցել ցուցահանդեսին՝ դառնալով ամենաերիտասարդ մասնակիցը դրա պատմության ընթացքում: Տակդիրը գրավում է մասնագետների ուշադրությունը: Այն ավելի հայտնի է դառնում, երբ Դինոյի պրոդուկտը հաղթում է մի քանի մրցույթներում, որոնցից մեկի ժամանակ էլ այն ճանաչվում է որպես «ամենանորարար պրոդուկտ»: Իր գյուտը Դինոն պատենտավորում է, իսկ տակդիրները հայտնվում են ազատ վաճառքում Amazon.com կայքում:

Հ.Գ.
Այս հոդվածի գլխավոր միտքը կայանում է հետևյալում՝ պետք է անցնես գաղափարից իրականացում: Կարևոր չէ՝ այս պահին անհրաժեշտ ողջ ռեսուրսները ունես, թե ոչ: Եթե սպասես ռեսուրսներին, գաղափարը կարող է մահանալ: Պետք է սկսել ձեռքի տակ եղածով, ունեցած հնարավորություններով, բայց սկսել: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ մեջբերել արտահայտությունը, որը գրված էր հոդվածի սկզբում, բայց այս անգամ մուգ տառերով. յուրաքանչյուրն ունի ինչ-որ գաղափար: Միլոնից միայն մեկն է կարողանում անցնել գաղափարից դեպի իրական պրոդուկտի վաճառք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»