Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. Ալլան Պիզի սեմինարը

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել ժեստերի լեզվի աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ ավստրալիացի Ալլան Պիզի սեմինարը Ռուսաստանում: Նման մասշտաբի մասնագետի սեմինարների տոմսերի արժեքը Ռուսաստանում սկսվում է 500$-ից, այնպես որ վայելեք այն անվճար ձեր էկրանների առջև: Ալլան Պիզի մասին երկար չեմ ուզում խոսել. կարծում եմ ձեզանից շատերը ծանոթ են նրա «Մարմնի լեզուն» գրքին, որը միջազգային բեսթսելլեր է: Սեմինարի ընթացքում «ժեստերի լեզվի վարպետը» կրկին խոսում է մարդկանց ուղարկած ոչ գիտակցական նշանների, դրանք բիզնեսում և առօրյա կյանքում օգտագործելու և այլ կարևոր բաների մասին: Այնպես որ, դիտեք տեսանյութը, վայելեք այդ 2,5 ժամը, քանի որ դուք զարգացնում եք ձեր ունակությունները և նոր գիտելիքներ եք ձեռք բերում:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»