Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Parallels. ռուսական արմատներով բիզնեսի ստեղծման պատմությունը

Եթե հիշում եք, նախորդ հոդվածում գրել էի, որ LinguaLeo նախագիծը 3 միլիոն դոլար ֆինանսավորում է ստանում Runa Capital վենչուրային հիմնադրամի կողմից: Երեկ, երբ փորձում էի պարզել, թե ինչ հիմնադրամ է դա, հանդիպեցի Սերգեյ Բելոուսով անունը՝ ով հիմնադրամի հիմնադիրն է: Պարզվեց նաև, որ Սերգեյ Բելոուսովը մի քանի հաջողակ ընկերությունների հիմնադիր է, որոնցից մեկը՝ Parallels-ը, կարծում եմ ծանոթ է ծրագրային ապահովման ոլորտում աշխատող շատ-շատերին, քանի որ դա միջազգային հայտնի ընկերություն է: Չնայած ընկերությունը հիմնադրվել է Սինգապուրում. իսկ սպառման շուկան միջազգային է (Ռուսաստանում ընդամենը մի քանի տոկոս), բայց այն համարվում է ռուսական, քանի որ հիմնադիրն ու անձնակազմի գերակշռող մասը ռուսներ են: Կան նաև գրասենյակներ Մոսկվայում և Ռուսաստանի որոշ քաղաքներում:

Իր մասշտաբներով Parallels-ը կարելի է համեմատել ռուսական այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների հետ, ինչպիսիք են օրինակ Kaspersky-ն կամ ABBYY-ն: Բայց երբ ամեն ինչ սկսում էր 1995թ-ին, կարծում եմ, ապագան այդքան փայլուն չէր երևում, իսկ Սերգեյ Բելոուսովի մտքով միգուցե չէր էլ անցնում, որ իր փոքրիկ ընկերությունը կարող է վերածվել տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող հսկայի: Իսկ թե ինչպես սկսվեց ամեն ինչ, կարող եք դիտել տեսանյութում:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»