Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Ստարտափ

Լավ գաղափարը՝ մինչև 2 րոպեում. Elevator Pitch

Ստարտափերների և ներդրողների շրջանում կա Elevator Pitch հասկացությունը: Եթե թարգմանենք դա հայերեն, մոտավորապես կստացվի «ներկայացում վերելակում»: Իմաստը հետևյալն է. եթե դուք ունեք լավ գաղափար, պետք է կարողանաք ներկայացնել այն ներդրողներին այնքան ժամանակում, որքանում վերելակը առաջին հարկից կբարձրանա վերև: Դա մոտավորապես 30 վայրկյանից 2 րոպե է: Այսինքն, դուք պետք է սովորեք գաղափարը ներկայացնել կարճ, պարզ, բայց սպառիչ, որպեսզի եթե հանկարծակի ներդրողների հետ հայտնվեք վերելակում և միասին բարձրանաք վերև, այդ ընթացքում հասցնեք պատմել նրանց ձեր գաղափարի մասին և երբ վերջում թողնեք նրանց ձեր այցեքարտը, նրանք ձեզ հետ զանգեն:

Իրականում, ես համաձայն եմ, որ լավ գաղափարը պետք է կարողանալ ներկայացնել կարճ ժամանակում՝ մինչև 2 րոպե: Այդ ընթացքում պետք է փորձել ներկայացնել խնդիրը և ինչպես է ձեր գաղափարը լուծում այդ խնդիրը: Elevator Pitch-ի իմաստը շատ տրամաբանական է: Եթե դուք ունեք գաղափար և ցանկանում եք ստեղծել հաջողակ ընկերություն, ապա լինելու են տարբեր հանդիպումներ (միգուցե պատահական) և միջոցառումներ, որտեղ դուք հանդիպելու եք մարդկանց՝ այն մարդկանց, ովքեր կարող են ազդել ձեր նախագծի վրա: Բայց այդ մարդիկ չունեն կես կամ մեկ ժամ, որպեսզի թողնեն ամեն ինչ և լսեն ձեզ: Դուք պետք է հասցնեք անել դա կարճ ժամանակում և նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել: Այնպես որ, սովորեք ներկայացնել գաղափարը կարճ և պարզ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»