Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Nextdoor.com. սոցիալական ցանց հարևանների համար

41-ամյա Նիրավ Տոլիան ինտերնետ-գործարար է ԱՄՆ Տեխասի նահանգի Օդեսսա փոքրիկ նավթային քաղաքից: Երբ առաջին կուրսում նա հայտնվում է Սթենֆորդի համալսարանում, որոշ համակուրսեցիների «անհանգստացնում է» փոքրիկ քաղաքում ապրելու անհեռանկար կյանքը: «Դա երևի սարսափելի՞ է», — հարցնում են նրանք: «Ոչ այնքան», — պատասխանում է Նիրավը, — «այնտեղ բոլոր մարդիկ ճանաչում են իրար և հոգ են տանում իրար մասին»: 2010թ-ին Նիրավը հիմնադրում է Nextdoor.com սոցիալական ցանցը: Դա սոցիալական ցանց է հարևանների համար, որը հնարավորություն է տալիս ճանաչել և կապ հաստատել միմյանց հետ: Այն, օրինակ, կարող է օգնել այն ժամանակ, երբ քեզ դայակ է անհրաժեշտ կամ դու տարածքում վարսահարդար ես փնտրում:

Համաձայն 2010թ-ին Pew Research Center-ի կողմից անցկացրած հարցման, ամերիկացիների 28%-ը չգիտեն իրենց հարևաններից ոչ ոքի անունը և միայն 9%-ն են շփվում իրար հետ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:

Nextdoor.com-ը սկզբում աշխատում էր «բետա» տարբերակով և միայն 2011թ-ին է այն սկսում լիարժեք գործել: Սոցիալական ցանցը միանգամից գրավում է ներդրողների ուշադրությունը: 2013թ-ի փետրվարի տվյալներով այն արդեն ներգրավել է մոտ 40 միլիոն դոլարի ներդրումներ, որոնցից 21.6 միլիոնը ներդրել է Դեյվիդ Զին, ով հայտնի է Facebook և Linkedin սոցիալական ցանցերում սկզբնական շրջանում իր հաջող ներդրումներով: Nextdoor.com-ը այս պահին նախատեսված է միայն ԱՄՆ բնակիչների համար: Դրանում գրանցվելու համար օգտվողը պետք է հաստատի իր բնակչության վայրի և էլեկտրոնային հասցեները: Արդեն օրեկան մոտ 500 հազար հաղորդագրություն է թողվում կայքում: Ընկերությունն աճում է մեծ տեմպերով: 2013թ-ի փետրվարին, երբ փակվում է մրցակից everyblock.com սոցիալական ցանցը, Nextdoor.com-ը գրանցում է օգտվողների 2400% աճ: Չնայած ընկերությունն այս պահին դեռ գումար չի աշխատում և կենտրոնացրել է իր ուշադրությունը նոր օգտվողներ ներգրավելու վրա, բայց այն արդեն ունի 39 աշխատողներ և ոչ հեռու ապագայում պատրաստվում է գումար աշխատել գովազդից և այլ ծառայություններից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»