Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Ստարտափ: Հիմնադրի սեղանի գիրք

Երեկ սկսեցի կարդալ Սթիվ Բլանկի և Բոբ Դորֆի համանուն գիրքը («Стартап. Настольная книга основателя»): Գիրքը գրվել է 2012թ-ի մարտին, հրատարակվել ռուսերեն 2013թ-ին և մոտ 10 օր առաջ հայտնվեց վաճառքում (առայժմ միայն Ռուսաստանում: Այն կարող եք գնել այստեղ): Քանի որ գրքի հեղինակները ամենաազդեցիկ մարդկանցից են Սիլիկոնային հովտում և ընդհանրապես՝ ստարտափների աշխարհում, ապա համոզված եմ, որ «առաջին ձեռքից» ստացած ինֆորմացիան ու գիտելիքները չեն կարող օգտակար չլինել մարդկանց, ովքեր նոր են ուզում ստարտափ սկսել: Գրքի արժեքը կայանում է նրանում, որ ինչպես հեղինակն է նշում՝ ստարտափ ստեղծելն ու մեծ, ավանդական ընկերություն ստեղծելը նույն բանը չեն: Դրանք տարբեր քայլեր են, տարբեր կանոններ: Ուստի պետք է իմանալ այդ կանոնները՝ տարածված սխալները թույլ չտալու նպատակով, ինչի համար էլ նախատեսված է այս գիրքը: Կարդալուն զուգընթաց ես պարբերաբար կներկայացնեմ հոդվածներ՝ գլխավոր մտքերն ու խորհուրդները, որոնք բերված են գրքում: Իսկ մինչ այդ դիտեք գրքի հեղինակներից մեկի՝ Սթիվ Բլանկի, 5 խորհուրդները ստարտափերներին:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

12 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»