Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Բիզնես և ֆինանսներ

Մաքսիմ Յարեմկո. «Իմ գործը»

29-ամյա Մաքսիմ Յարեմկոն «Իմ գործը» օնլայն հաշվապահական համակարգի հիմնադիրն է Ռուսաստանում: Համակարգը հնարավորություն է տալիս գործարարներին վարել իրենց հաշվապահությունն օնլայն` առանց հաշվապահի. ուղարկել հաշվետվություններ, հաշվարկել հարկերը, աշխատավարձերը, և այլն: Ստեղծվելով 2009թ-ին՝ 2011թ-ին «Իմ գործն» արդեն ուներ մոտ 100 հազար հաճախորդներ, իսկ 2013թ-ին՝ այդ թիվը հասնում է 430 հազարի: 2010թ-ին ստարտափը հաղթում է Ռունեթի մրցանակաբաշխության «Տնտեսություն և բիզնես» անվանակարգում, նույն թվականին հաղթում է Google-ի և Forbes-ի կողմից անցկացված համատեղ մրցույթում՝ ճանաչվելով «Բիզնես-նախագիծ 2010»: 2012թ-ի մարտին ստարտափը ներգրավում է 4 միլիոն դոլար ներդրում Klever Internet Investments Limited հիմնադրամի կողմից: Այսօր «Իմ գործն» ունի գործընկերների մեծ ցանց Ռուսաստանի ողջ տարածքում՝ տրամադրելով ծրագրային ապահովում, անցկացնելով խորհրդատվություն գործընկերների շրջանակում և ստանալով միջնորդավճարներ նրանց վաճառքներից և ծառայություններից:

Մինչև «Իմ գործը» ընկերության ստեղծումը՝ Մաքսիմ Յարեմկոն հիմնել էր «Sawady» ընկերությունը, որը զբաղվում էր ծրագրային ապահովմամբ՝ կատարելով պատվերներ հաճախորդների համար (հետագայում հենց նույն ընկերության ծրագրավորողներն էլ կազմում են «Իմ գործը» ընկերության հիմքը): Սակայն ինչպես Յարեմկոն է նշում՝ պատվերով աշխատանքը թույլ է տալիս գալ ինչ-որ միջին մակարդակի, ստեղծել ընկերություն 20-25 աշխատողներով, բայց գլոբալ աճել դրանից հետո՝ շատ դժվար է: Ուստի նա սկսում է մտածել սեփական պրոդուկտը ստեղծելու մասին և ընտրությունը կանգ է առնում օնլայն հաշվապահության վրա: 2009թ-ին հայտնվում է պրոդուկտի բետա տարբերակը՝ հիմնված հիմնադրի պատկերացումների վրա, որն ավելի ուշ ամբողջությամբ փոխվում է՝ հաշվի առնելով մարդկանց արձագանքները: Պրոդուկտի առաջին տարբերակը ստեղծելու և ստարտափը ոտքի կանգնեցնելու համար ծախսվում է մոտ 1 տարի և 150 հազար դոլար անձնական միջոցներից: Սակայն ինչպես հետագա արդյունքները ցույց տվեցին՝ այդ ներդրումն իրեն ամբողջությամբ արդարացրեց և «Իմ գործը» դեռ շարունակում է ընդլայնվել:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»