Հաջողակ մարդիկ

$1 միլիոն նրա հետ ճաշելու համար

Մի քանի տարի անընդմեջ eBay-ում հայտնվում է մի տարօրինակ աճուրդ՝ ճաշ աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆֆեթի հետ: Այս տարի աճուրդը սկսվեց հունիսի 2-ին և ավարտվեց հունիսի 7-ին: Հաղթող դրույքը՝ մոտ $1 դոլար էր: Նախորդ տարիներին գումարներն ավելի մեծ են եղել: Օրինակ, 2012թ-ին նրա հետ ճաշելու համար վճարվել է $3,45 միլիոն: Ստացված գումարները ուղղվում են Glide Foundation բարեգործական հիմնադրամ, որը տրամադրում է անվճար կերակուր և բուժօգնություն աղքատ ու անտուն մարդկանց: Իսկ ճաշը տեղի է ունենում Նյու Յորքյան Smith & Wollensky ռեստորանում, որտեղ երջանիկ հաղթողը կարող է հրավիրել մինչև 7 մարդ: Ընդ որում, նախորդ տարիների հաղթողներից մի քանիսն արդեն աշխատանքի են անցել Բաֆֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունում՝ որպես մենեջերներ:

Նման գումարներ վճարել նման մարդու հետ ճաշելու համար՝ իրոք ափսոս չէ: Բաֆֆեթը ներդրումային գուրու է, «հաջողություն» բառի հոմանիշը: Գլխավոր «բաֆֆեթաբան» Ջեֆ Մեթյուզը հաշվարկել է, որ Բաֆֆեթի Berkshire Hathaway ընկերությունում ներդրումները մի քանի հարյուր անգամ ավելի արդյունավետ են, քան նրանք, որոնք արվել են S&P 500 ինդեքսում: 1955թ-ի մայիսի 1-ից Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերը թանկացել են 981,15 տոկոսով: Այսինքն, եթե դուք ներդնեիք $16 Berkshire Hathaway-ում այդ տարիներին, ապա այսօր կունենայիք արդեն $162 905՝ չհաշված շահաբաժինները: Իսկ ներդնելով S&P 500 ինդեքսում՝ կունենայիք ընդամենը $600` կամ մոտ $2000 հաշված նաև շահաբաժիները: Այսինքն, մարդիկ վճարում են ճաշելու մի մարդու հետ, ով 250 անգամ ավելի արդյունավետ է և գերազանցում է շուկան 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Բայց դե ափսոս միայն մեծահարուստ մարդիկ ունեն հնարավորություն Բաֆեթի հետ ճաշելու.

    • չէ ինչի? հնարավոր տարբերակ է երբ մեծահարուստի բարեկամը կամ ընկերը լինեք, … հաղթողը կարող է հրավիրել մինչև 7 մարդ… 🙂

    • Դուք մտածեք, գուցե Ձեր աշխատասիրությամբ ինքներդ դառնաք այդպիսի մեծություն, և Ձեզ հետ ճաշի նստելը լինի անհասանելի … 🙂

    • Լավ ասեցիք… պատկերացնում եմ Բաֆեթի կամ մնացած մեծությունների հետ ճաշելը կամ գոնը մի քանի րոպե զրույցը բացի էն,որ մեծ պատիվ է,այլև մարդու կյանքը 180 աստիճանով կփոխի….. 😉

    • իսկ ես պատկերացնում եմ , որ այն մարդը որ երազում է և ժպտում այս ամենը պատկերացնելով, տարիներ հետո, ինքը կդառնա այդ երանելի մարդը, և շատերին իր հետ կցանկանան ճաշել և հաղորդակցվել…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»