Բիզնես և ֆինանսներ

Բիզնեսի արվեստը. 1C և Բորիս Նուրալիյեվ

Նայեք այս պարզ, համեստ դեմքով մարդուն: Նա Բորիս Նուրալիյեվն է. մարդ, ում հիմնադրած «1C» ընկերության եկամուտը, ըստ որոշ աղբյուրների, անցնում է 1 միլիարդ դոլարը: «1C» ապրանքանիշը ամենաճանաչվածներից մեկն է ԱՊՀ տարածքում և արտասահմանյան որոշ երկրներում: Այն շատ լավ գիտեն նաև Հայաստանում, քանի որ մեր ընկերություններից շատերի հաշվապահությունն ու բիզնես գործընթացները կառավարվում են հենց այս ընկերության ծրագրերի միջոցով: Բորիս Նուրալիյեվը հիմնադրել է «1C» ընկերությունը 1991թ-ին: Այդ օրվանից սկսած այն կայուն աճ է ցուցաբերել՝ տարեկան միջինում 40%: Ընկերությունն ունի գործընկերների մեծ ցանց: Իմիջիայլոց, ֆրանչայզինգը, ընկերության հիմնադրի խոսքերով, ընկերության հաջողության գլխավոր գրավականներից է: Որպեսզի պատկերացնեք ընկերության բիզնեսի ծավալները, մեջբերեմ միայն մեկ փաստ. Ռուսաստանում մոտ 300 հազար մարդ է զբաղվում «1C» ընկերության ծրագրերի ծրագրավորմամբ և ներդրմամբ:

Եվս մեկ փոքրիկ փաստ ընկերության ամենահայտնի պրոդուկտներից մեկի՝ «1C հաշվապահության» մասին: Այն նախատեսված չի եղել որպես պրոդուկտ, որը պետք է վաճառվեր: 90-ականների սկզբին, երբ ընկերությունը դեռ նոր-նոր էր սկսում թափ հավաքել, Բորիս Նուրալիյեվը նկատում է, որ ընկերության հաշվապահությունն իրենք վարում են «ոչ լիարժեք»: Հաշվապահական հարցերը կարգավորելու համար ընկերություն է հրավիրվում հիմնադրի եղբայրը, ով իր գործը հեշտացնելու համար հաշվապահական փոքրիկ ծրագիր է մշակում: Սակայն գործարարը մնում է գործարար, քանի որ ամեն ինչում կարողանում է նկատել բիզնես հնարավորություններ: Եվ գործարար Բորիս Նուրալիյեվի մոտ հարց է առաջանում՝ «իսկ ինչո՞ւ այն չվաճառել»: Եվ արդյունքում… Արդյունքների մասին, կարծում եմ, դուք արդեն գիտեք:

Ընդհանրապես, այս մարդն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց: Հաճույքով դիտեցի «1C»-ի հաջողության պատմությունը և նույնը խորհուրդ կտամ անել ձեզ: Դրանում ամեն ինչ պատմում է ինքը՝ հանրահայտ ընկերության հանրահայտ հիմնադիրը. ընկերություն, որն ԱՊՀ տարածքում իր ետևում է թողել այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Microsoft-ն ու Oracle-ը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»