Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ ընկերություններ

Լեգենդար ընկերություններ. Starbucks

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել շատերին հայտնի Starbucks սրճարանների և սուրճի խանութների ցանցի պատմությունը: Այն սկսվում է 1971թ-ին: Հիմնադրված լինելով դպրոցական երկու ուսուցիչների և գրողի կողմից, և սկզբում իրենից ներկայացնելով ընդամենը մեկ փոքրիկ սուրճի խանութ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում, մոտ 4 տասնամյակում Starbucks-ը վերածվեց ընկերության, որն ունի տասնյակ հազարավոր սրճարաններ և սուրճի խանութներ աշխարհի տարբեր երկրներում: Տեսանյութում, որը կարող եք դիտել հոդվածից հետո, դուք կիմանաք, թե որն էր Starbucks-ի հաջողության գաղտնիքը, ինչպես նա դուրս եկավ միջազգային շուկա՝ բացելով առաջին սրճարանը Ճապոնիայում, և նաև կիմանաք, թե ով էր Հովարդ Շուլցը. մարդ, ով եկավ Starbucks ավելի ուշ, բայց դարձրեց այն այնպիսին, ինչպիսին մենք այն այսօր գիտենք: Դիտեք հանրահայտ ընկերության մասին պատմող 17-րոպեանոց տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»