Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Բիզնես և ֆինանսներ

Բիզնես գաղափարներ և դրանց իրագործման օրինակներ

«Бизнес молодость»-ը Ռուսաստանում մեծ թափ է հավաքում: Եվ դա պատահական չէ: Սեմինարներն ու քոուչինգը տալիս են ռեալ արդյունքներ: Շատերը, անցնելով ծրագիրը, ստեղծում են իրենց բիզնեսը կամ զարգացնում եղածը: Հիմնականում դրանք երիտասարդներ են, որոնց կարճ բիզնես պատմությունները կարող եք տեսնել հոդվածից հետո: Անպայման հետևեք «Бизнес молодость»-ի Youtube-յան թարմացումներին: Ձեզ մոտ կարող են ծնվել մտքեր, որոնք կսկսեք կամաց-կամաց իրագործել: Իսկ այժմ դիտեք, թե ինչպես են դա արել այլ մարդիկ:

Տուրիստական բիզնես

Վեբ բիզնես

Ժամադրությունների կազմակերպում

Արդյունաբերական բիզնես

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»