Ստարտափ

Awesome Foundation. 1000$ Ձեր նախագիծը սկսելու համար

Այսօր ուզում եմ խոսել մի հնարավորության մասին: Հնարավորությունը կոչվում է The Awesome Foundation 🙂 Սա միջազգային մի կառույց է, ընդ որում՝ արագ աճող, որի միջոցով ամեն ամիս մինի-ֆինանսավորում են ստանում տարբեր նախագծեր: Ֆինանսավորման չափսը 1000$ է: Հիմնադրամը ստեղծվել է Բոսթոնում, 2009թ-ին և բավական վերջերս այն արդեն գործում է նաև Հայաստանում: Ֆինանսավորում ստանալու համար ձեզ անհրաժեշտ է լրացնել դիմում՝ նշելով, թե ինչ նախագիծ դուք ունեք և ինչու է այդ գումարը ձեզ անհրաժեշտ: Եվ վե՛րջ: Այդ պահից սկսած ձեր նախագիծը հնարավորություն ունի դառնալու տվյալ ամսվա հաղթողը և ստանալու 1000$ ֆինանսավորում: Սկզբի համար, կարծում եմ, շատերին կարող է օգնել: Դիտեք նաև տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Վայ շաաատ շնորհակալություն Հրաչ ջան այսպիսի հիանալի ինֆորմացիայով կիսվելու համար:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»